Back Արտադրվել են զինծառայողների սոցիալական երաշխիքներին և կանանց զինվորական ծառայությանը նվիրված նոր ֆիլմեր

Արտադրվել են զինծառայողների սոցիալական երաշխիքներին և կանանց զինվորական ծառայությանը նվիրված նոր ֆիլմեր

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - փուլ II» ծրագրի շրջանակներում արտադրվել են երկու անիմացիոն տեսաֆիլմ՝ Հայաստանի զինծառայողների սոցիալական երաշխիքների և արտոնությունների համակարգի, ինչպես նաև կանանց զինվորական ծառայության մասին: Ֆիլմերը պատրաստվել են Հայաստանի Պաշտպանության նախարարության և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ սերտ համագործակցության ներքո: Այս ֆիլմերն արտադրվել են ի կատարումն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2020-2022 թթ․ գործողությունների ծրագրի:

Առաջին ֆիլմը ներկայացնում է կանանց համար զինվորական ծառայության հավասար հնարավորությունների, մասնագիտական պարտականությունները անձնական կյանքի հետ համատեղելու և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավվածության թեմաները: Երկրորդ ֆիլմը նվիրված է զինծառայողների սոցիալական երաշխիքների և արտոնությունների համակարգի թեմային՝ ընդգծելով բնակարանային ապահովությունը և զինված ուժերի ծառայողներին տրամադրվող անվճար բժշկական օգնության ու սպասարկման ներկայացմանը: Հայաստանի զինված ուժերում սոցիալական երաշխիքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն այս ֆիլմի երկրորդ մասում:

Ֆիլմերը հեռարձակվելու են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրով, որը ցուցադրվում է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև զորամասերում և այլ համապատասխան հաստատություններում:

Սույն ֆիլմը հայերեն լեզվով և անգլերեն ենթագրերով հասանելի է առցանց հետևյալ հղմամբ՝

 

«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – փուլ II» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտայնի, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից:

Երևան, ՀՀ 26/10/2021
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ