Հայաստանյան ծրագրեր
Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում – II-րդ Փուլ
Ծրագրի մեկնարկ՝ 1 հունիսի 2020 թ․
Տևողություն՝ 31 ամիս
Բյուջե՝ 630,000 եվրո
Դոնոր՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագիր
Գործընկերներ՝
Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:
Ծրագրի արդյունքերը․
- Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումները արդյունավետորեն կանխարգելելու, քննելու և վերացնելու նպատակով իրավական կարգավորումների և ընթացակարգերի բարելավում, ինչպես նաև զինված ուժերում գենդերային հավասարության և կանանց ինտեգրման վերաբերյալ պետական մարմինների ստանձնած պարտավորությունների կատարման աջակցություն։
- Պատկան մարմինների կողմից զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների արդյունավետ քննություն և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու կարողությունների ամրապնդում, այդ թվում` կանանց և տղամարդկանց լիարժեք և արդյունավետ հավասարության ապահովում։
- Զինծառայողների, ներառյալ կանանց խորհուրդների ներկայացուցիչների հմտությունների ամրապնդում՝ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, ներառյալ խտրականության հարցերով զբաղվելու նպատակով։ Ուժեղ և համակողմանի առաջնորդության ապահովում՝ գենդերային հավասարության և կանանց ինտեգրման քաղաքականությունը կյանքի կոչելու նպատակով:
- Պաշտպանության նախարարության և այլ պատկան պետական մարմինների հնարավորությունների ու գործիքների բարելավում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020թ․ ռազմական գործողություններից հետո զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերելու հարցում
Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական միջոցների մասին անիմացիոն տեսաֆիլմ






