Back Լատվիան ստանձնում է Նախարարների կոմիտեի նախագահությունը

Լատվիան ստանձնում է Նախարարների կոմիտեի նախագահությունը

Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովում Նախարարների կոմիտեի նախագահությունը Իսլանդիայից անցավ Լատվիային։ Նախարարների կոմիտեի հեռացող նախագահ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը նախագահությունը փոխանցեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին, ով ներկայացրեց մինչև նոյեմբեր իր երկրի առաջնահերթությունները։

Լատվիայի նախագահությունը կենտրոնանալու է երեք հիմնական առաջնահերթությունների վրա.

  • Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդում
  • Խոսքի ազատության, լրագրողների անվտանգության և Եվրոպայի խորհրդի թվային օրակարգի խթանում
  • Եվրոպայի խորհրդի բարեփոխումների առաջխաղացում, այդ թվում՝ 4-րդ գագաթնաժողովի որոշումների իրականացման միջոցով։

 Լատվիայի նախագահության կայք


 Լրացուցիչ տեղեկություններ

նախարարների կոմիտեի նախագահություն, ռեյկյավիկ 17/05/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ