Back Մեկնարկեցին «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» շարունակական երկու ծրագրերը

Մեկնարկեցին «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» շարունակական երկու ծրագրերը

2023 թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների (ՀԽ) առաջին համատեղ հանդիպումը՝ նշանավորելու այս երկու Ծրագրերի մեկնարկը և ընդունելու Գործողությունների ծրագրերը։

Բացման խոսքում Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն ընդգծեց Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության միջև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում շարունակական համագործակցության կարևորությունը։

ՀԽ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ով կարևորեց քրեակատարողական հիմնարկի առողջապահական ծառայությունը Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարություն տեղափոխելու գործընթացը։ Նա շեշտեց, որ այս փոխանցման մանրակրկիտ պլանավորումն ու կազմակերպումը և ազատությունից զրկված անձանց տրամադրվող խնամքի շարունակականությունը էական նշանակություն կունենան ողջ գործընթացի համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երկու Ծրագրերի շրջանակներում ձեռք բերվելիք ընդհանուր նպատակներն ու արդյունքները, ինչպես նաև 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը։ ՀԽ անդամները ներկայացրին դիտողություններ ու առաջարկություններ և հաստատեցին ընդհանուր ու 9-ամսյա աշխատանքային ծրագրերը:


Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 24/03/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

09/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի...

Read More

Փորձագիտական քննարկում՝ անգործունակության ինստիտուտի վերանայման և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ

9-10/12/2022 Հանքավան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-10-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ