Back Փաստաբաններն ու դատավորները քննարկեցին իրենց մասնագիտական փոխգործակցության բարելավման ուղիները

Փաստաբաններն ու դատավորները քննարկեցին իրենց մասնագիտական փոխգործակցության բարելավման ուղիները

Նոյեմբերի 25-ին կազմակերպվել է առցանց միջոցառում՝ դատավորների և իրավաբանների համատեղ հանդիպում՝ քննարկելու Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (CCJE) թիվ 16 կարծիքի իրականացումը, որը վերաբերում է դատավորների և փաստաբանների միջև փոխհարաբերություններին։ Միջոցառմանը մասնակցում էին իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ և փաստաբանական միությունների անդամներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից։

Թիվ 16 կարծիքն անդրադառնում է դատավորների և փաստաբանների հարաբերություններին՝ արդարադատության որակի և արդյունավետության բարձրացման նպատակով: Կարծիքը տալիս է արդարադատության գործում դատավորների և իրավաբանների համապատասխան դերերի գնահատականը և ներկայացնում է առաջարկություններ՝ փաստաբանների և դատավորների համար արդար դատավարության սկզբունքների արդյունավետ իրականացման համար, ինչպես նաև դատավարական հարաբերությունների բարելավման և միջազգային փորձի փոխանակման վերաբերյալ։

Դատավորների և փաստաբանների համատեղ հանդիպումը նաև նախաձեռնվել է ներկայացնելու նշված երկրների իրավաբանների և դատավորների փոխգործակցության մասնագիտական ​​չափանիշների վերաբերյալ միջպետական հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։

Միջոցառումը ստեղծել էր փորձի և կարծիքների փոխանակման ֆորում թե՛ ներքաղաքական, թե՛ տարածաշրջանային մակարդակներում` փաստաբանների պալատ-դատարաններ փոխհարաբերությունների ոլորտում առաջացած խնդիրների բարձրաձայնման համար։

Համատեղ հանդիպման ձևաչափը հնարավորություն է տվել մասնակից երկրներին արտահայտել իրենց մտահոգությունները երկու համայնքների մասնագիտական ​​փոխգործակցության վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Փաստաբանի մասնագիտության հզորացում եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում , որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» 2019-2022 թթ. ծրագրի կողմից։

Երևան, Հայաստան 25/11/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Ալեն Բերսե. Եվրոպայի Խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղարը

18 սեպտեմբերի, 2024թ․ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Դիմելով Նախարարների տեղակալներին` Գլխավոր քարտուղարը կարևորեց կազմակերպության ընթացիկ աշխատանքների կենսական նշանակությունը և արդյունքների հասնելու կարևորությունը` նշելով. «Եվրոպայի խորհրդի 75-ամյակի տարում, դժվար է քանակականացնել բոլոր այն դրական աշխատանքը, որն իրականացնում է մեր...

Read More

Գլխավոր քարտուղարի հրաժեշտի հայտարարությունը նախարարների տեղակալներին

17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024 ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

«Հինգ տարի առաջ այստեղ իմ ելույթում ես նշեցի, որ «Եվրոպայի Խորհուրդը պետք է շարունակի լինել մեր մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության ուղենիշը: Սա, ըստ էության, պետք է հզորացնել։ Սա այն ուղին է, որին ես հետամուտ եմ։ Ես միշտ հետամուտ...

Read More

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ