Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը ՀՀ Հայաստանի գործընկերների և շահառուների հետ միասին ընդգծել են «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի կարևորությունը՝ ուղղված արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործության կանխարգելման և հակազդման, ինչպես նաև հավասարության ու խտրականության դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի բարեփոխումների ջանքերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն։
Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի Համակարգող կոմիտեի 3-րդ հանդիպման ընթացքում մասնակիցները ողջունեցին ԳԼԿ երեք ծրագրերի շրջանակներում ձեռքբերումները և շոշափելի արդյունքները։
Նրանք նաև ընդգծեցին ԳԼԿ տարածաշրջանային ծրագրերի կարևորությունը, որոնք իրականացվում են հետևյալ ուղղություններով՝ տնտեսական հանցագործության դեմ պայքար, հավասարության խթանում և խտրականության դեմ պայքար, կանանց համար արդարադատության մատչելիության խթանում, և լրացնում են Հայաստանում իրականացվող նպատակային ծրագրերը:
Մասնակիցները համաձայնության են եկել 2025 թվականի առաջնահերթ գործողությունների շուրջ՝ ուղղված պետական մարմիններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցություն տրամադրելուն։
«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը նպատակային աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ նպաստելով կառավարման հիմնական ոլորտներում առաջընթացին: Այս աջակցությունը հիմնված է Եվրապական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի նախորդ փուլերի ձեռքբերումների վրա:
Կարդացեք Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի ձեռք բերված առաջին արդյունքների մասին տեղեկատվական թերթիկը։ Հասանելի է անգլերեն և հայերեն
Կարդացեք Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի Արևելյան գործընկերության երկրներում ձեռք բերված առաջին արդյունքների մասին տեղեկատվական թերթիկը։ Հասանելի է անգլերեն և հայերեն
Իմացեք ավելին Հայաստանում Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի աշխատանքի մասին:
Իմացեք ավելին «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի մասին:
Այցելեք Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կայքը:
Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:





