2024թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհուրդը նշեց «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը եւ գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի հաջող ավարտը։ Միջոցառման շրջանակներում քննարկվեցին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված ջանքերը, կանխարգելումը և պաշտպանությունը, ինչպես նաև Հայաստանում գենդերային հավասարության խթանումը։
Ծրագրի հիմնական նպատակներից էր աջակցել Հայաստանի ազգային օրենսդրութան համապատասխանեցմանը Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) և աջակցել դրա վավերացմանն ուղղված քայլերին։ Ծրագիրը նաև նախաձեռնություններ է իրականացրել գենդերային կարծրատիպերի կոտրման և հավասարության խթանման ուղղություններով՝ համագործակցելով պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։
Ծրագրի հետագա գործողությունները կշարունակեն ամրապնդել այս արդյունքները, և կրկին կընդգրկեն փախստական կանանց և աղջիկների պաշտպանության և հզորացման ծրագրեր։
Իր ողջույնի խոսքում, Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերին Բոլոնեզը անդրադարձավ գրանցված առաջընթացին՝ նշելով. «Մենք ողջունում ենք Հայաստանի ձեռքբերումները Ստամբուլի կոնվենցիայի վավերացման ուղղությամբ և կշարունակենք աջակցել երկրի ջանքերին կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում և գենդերային հավասարության խթանման գործում»։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նույնպես ողջունեց համագործակցության արդյունքները և ընդգծեց. « Եվրոպայի Խորհրդի հետ ծրագրի շրջանակներում երկար տարիների համագործակցությունը կարևոր արդյունքներ են գրանցել։ Մասնավորապես, այս ծրագրի աջակցությամբ կատարելագործվեցին ոստիկանության ծառայողների կարողությունները՝ փորձագիտական ներուժի ներգրավմամբ: Մենք կարևորում ենք տեսանելի և հիմնարար այս արդյունքները և հայտնում շարունակական համագործակցության պատրաստակամություն։
Հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի հարցում համատեղ ջանքերը շատ կարևոր են։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել երկրի՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։
Ծրագրի ձեռքբերումների մասին տեսանյութ





