Back Գլխավոր քարտուղար. Պետք է ավելին անել ՄԻԵԴ վճիռները կյանքի կոչելու համար

Գլխավոր քարտուղար. Պետք է ավելին անել ՄԻԵԴ վճիռները կյանքի կոչելու համար

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն կոչ է արել հետագա ջանքեր գործադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների իրականացման համար:

Մեկնաբանելով ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ հրապարակված 2024 թվականի տարեկան զեկույցը՝ Գլխավոր քարտուղարն ասաց.

«Այս զեկույցը ցույց է տալիս, թե ինչ կոնկրետ, դրական ազդեցություն ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները Եվրոպայի բնակիչների առօրյայի վրա, և թեև շատ բան է ձեռք բերվել, պետք է անել ավելին: Դատարանի վճիռների արդյունավետ կատարումը էական նշանակություն ունի Եվրոպայում իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաշվետվողականության համար»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ 2024 թվականին 992 գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից փոխանցվել է անդամ պետությունների կողմից դրանց կատարման վերահսկման կոմիտեին։ 

Այդ 992 նոր դեպքերից 194-ը «առաջատար» գործեր էին, որոնք հաճախ պահանջում էին պետությունների կողմից միջոցներ ձեռնարկել նույն խախտումների կրկնությունը կանխելու համար, իսկ 798-ը կրկնվող գործեր էին` հիմնված Դատարանի կողմից արդեն իսկ բացահայտված հայտնի խնդիրների վրա:

Նախարարների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում փակվել է ընդհանուր առմամբ 894 գործ, այդ թվում՝ 161 առաջատար գործ և 733 կրկնվող գործ։ Տարեվերջին ընդհանուր առմամբ սպասվում էր 3916 գործի ամբողջական իրականացում, այդ թվում՝ 1149 առաջատար և 2767 կրկնվող գործ:

Չնայած Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմի հետևանքով առաջացած զգալի մարտահրավերներին, Ուկրաինան կրկին շարունակեց ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը 2024 թվականին, ինչի արդյունքում փակվեց 75 գործ (ներառյալ երեք առաջատար գործերը):

* * *

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերահսկման 2024 թվականի տարեկան զեկույցը ներառում է երկիր առ երկիր տեղեկատվություն նոր գործերի, առկախ և փակված գործերով Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 երկրների համար, ինչպես նաև տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական զարգացումների ակնարկ:

- Ռուսաստանի Դաշնությանը վերաբերող գործերը ներառված չեն վերը նշված թվերում: 2024 թվականի վերջում կար 2867 գործ, այդ թվում՝ 244 առաջատար գործեր, որոնք սպասում էին Ռուսաստանի Դաշնության կողմից ամբողջական իրականացմանը, որը իրավաբանորեն պարտավոր է դրանք իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պայմաններով։

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 19 ՄԱՐՏԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ