Back Եվրոպայի խորհուրդը շարունակական աջակցություն է ցուցաբերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային պահանջներին համապատասխանության ուղղությամբ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Եվրոպայի խորհուրդը շարունակական աջակցություն է ցուցաբերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային պահանջներին համապատասխանության ուղղությամբ

Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) կողմից արձանագրվել է, որ ֆինանսական հաստատությունները և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ներկայացուցիչներն զգալի ազդեցություն ունեն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարում: Թեև ավանդաբար փողերի լվացման դեմ պայքարին առնչվող կարգավորումները կենտրոնացել են ֆինանսական հաստատությունների վրա, նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակներն և մասնագիտություններն ընդգրկում են տարբեր բնագավառներ և մասնագիտություններ, որոնք հավասարապես խոցելի են ՓԼ/ԱՖ տեսանկյունից:

Փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող արդիական հարցերի քննարկման նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է եռօրյա դասընթաց՝ ֆինանսական հաստատությունների և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ավելի քան 140 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Դասընթացի հիմնական նպատակը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների միջազգային պահանջներին համապատասխանության կանոնների պահպանմանն ուղղված ֆինանսական հաստատությունների և նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումն է։

Միջոցառումը միտված է մասնակիցների համար համապատասխանության ծրագրի հիմնական բաղադրիչների և համապատասխան ոլորտներում ռիսկի վրա հիմնված մոտեցման բացահայտմանը։ Դասընթացի հաջորդ կարևոր նպատակը փորձի փոխանակման արդյունավետ հարթակի տրամադրումն է՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով ակտիվ դերակատարմամբ նպաստել համապատասխան ոլորտների ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:

Նկատի ունենալով ներպետական կարգավորումների, ինչպես նաև միջազգային չափանիշների և լավագույն փորձի կիրարկման կարևորությունը՝ դասընթացի շրջանակներում առանձին քննարկման առարկա են դարձվել նաև թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման առանձնահատկությունները։ Եռօրյա դասընթացներն արդյունավետ հարթակ են հանդիսացել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ազգային ռիսկերի գնահատման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների առնչությամբ քննարկումների ծավալման համար:

Ազգային հաստատությունների ակտիվ ներգրավվածությունն արտացոլում է Հայաստանի մոտեցումը ֆինանսական և ոչ ֆինանսական ոլորտները համաշխարհային ՓԼ/ԱՖ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ ի վերջո նպաստելով երկրում առավել անվտանգ և ապահով ֆինանսական միջավայրի կայացմանը:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում՝ Եվրոպայի խորհրդի կողմից «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։


 

ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 23-25 ՀՈՒՆՎԱՐԻ, 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ