Back Հայաստանը խթանում է մարդու իրավունքները հոգեկան առողջության ոլորտում HELP դասընթացների միջոցով

Հայաստանը խթանում է մարդու իրավունքները հոգեկան առողջության ոլորտում HELP դասընթացների միջոցով

Եվրոպայի խորհուրդը հանձնառու է բարձրացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանությունը և բարելավել հոգեկան առողջությունը, ինչպես նաև խթանել իրավունքահեն մոտեցումները հոգեկան առողջության ծառայությունների մատուցման ոլորտում։

Այս աջակցության համատեքստում 2024 թվականին մշակվել է Եվրոպայի խորհրդի ՀԵԼՓ դասընթացը՝ «Հոգեկան առողջությունը և մարդու իրավունքները» թեմայով, որպես Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մաս: 

Մշակված լինելով ՀԵԼՓ մեթոդաբանությամբ և Եվրոպայի խորհրդի առողջապահության ու կենսաբժշկության ոլորտներում մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի (CDBIO) հետ սերտ համագործակցությամբ՝ դասընթացը հատուկ հարմարեցված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատող իրավաբանների և առողջապահության ոլորտի մասնագետների ուսումնական կարիքները բավարարելու համար:

Դասընթացը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար՝ նպաստելով առողջապահության և իրավաբանական ոլորտի մասնագետների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի շրջանում գիտելիքների բարձրացմանը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ հատկապես խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, ինչպիսիք են միգրանտներն ու փախստականները կամ ազատազրկված անձինք, դեպքում կիրառելի մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ: 

Դասընթացը տեղայնացվել և ՀՀ ազգային օրենսդրական շրջանակին հարմարեցվել է 2025 թվականին՝ ուղեկցվելով նաև 18 ազգային դասընթացավարի հավաստագրմամբ։ 2026 թվականի հունիսի 6-ին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումը նշանավորեց առողջապահության ոլորտի մասնագետներից և իրավաբաններից կազմված 60 մասնակիցների՝ դասընթացի հաջող ավարտը մեկնարկեց երկու նոր խմբի ուսումնառության սկիզբը։  Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կիսվեցին դասընթացի վերաբերյալ իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ այն հետաքրքիր և բովանդակալից էր և հարուստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից, այլ երկրների՝ այս ոլորտին վերաբերող օրենսդրական շրջանակներից և միջազգային լավագույն փորձից վերցված օրինակներով։

«Դասընթացը, անկասկած, կնպաստի ինչպես իրավաբանների, այնպես էլ առողջապահության ոլորտի մասնագետների գործնական գիտելիքների բարելավմանը, ազգային օրենսդրության բացերի բացահայտմանը և շտկմանը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար մարդու իրավունքների ստանդարտների կիրառմանը ազգային մակարդակով», - նշեց մասնակիցներից մեկը։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՀՈՒՆԻՍԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ