Back Հայաստանն առաջ է մղում ապացույցների վրա հիմնված պայմանական ազատումը նոր նախաազատման զեկույցի շրջանակի միջոցով

Հայաստանն առաջ է մղում ապացույցների վրա հիմնված պայմանական ազատումը նոր նախաազատման զեկույցի շրջանակի միջոցով

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի 2025 թվականի եզրափակիչ հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել նախաազատման զեկույցների նոր ձևանմուշը և դրա լրացման վերաբերյալ ուղեցույցը: Նոր՝ ապացույցների վրա հիմնված նախաազատման զեկույցի շրջանակը կարևոր գործիք է, որը նախատեսված է պայմանական ազատման որոշումների կայացումն ուղղորդելու համար: Սույն նախաձեռնությունը նշանակալի առաջընթաց է վերականգնման աշխատանքին ուղղված արդարադատության ամրապնդման և համայնք վերադարձող անձանց ավելի անվտանգ վերաինտեգրման աջակցության գործում:

Նոր ձևանմուշի և ուղեցույցների մշակումը կատարվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2025 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված համապարփակ կարիքների գնահատման արդյունքում: Գործող հին ձևանմուշների և դրանց կիրառության գնահատման ընթացքում բացահայտվել են հիմնական կարիքներն ու բացթողումները:

Արդյունքում, գնահատումը վերածվեց գործողությունների՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա, մշակվեցին նախաազատման զեկույցի լիովին վերանայված ձևանմուշ և գործնական ուղեցույց, որոնցում որդեգրվել է ավելի հստակ, ավելի համապարփակ և ստանդարտացված մոտեցում: Նոր ձևանմուշը ներառում է հիմնական ոլորտները՝  ներառելով ազատազրկման ընթացքում վարքագիծը, քրեածին գործոնները, դինամիկ և ստատիկ ռիսկի ցուցանիշները, պաշտպանիչ գործոնները, զոհերի հետ կապված նկատառումները, վերաինտեգրման հեռանկարները և պայմանական ազատման համար համապատասխանելիության ընդհանուր գնահատումը: Այն նաև պարզեցնում է հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը և ամրապնդում է պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցությունը:

Մասնակիցները ողջունեցին բարելավումները և ընդգծեցին շրջանակի կողմից իրենց աշխատանքում բերվող լավարկված պարզությունն ու հետևողականությունը: Նրանք նաև շեշտադրեցին նոր մշակված ուղեցույցի դերը՝ այն նկարագրելով որպես խիստ կատարելագործված և գործնական փաստաթուղթ, որը կաջակցի ավելի հետևողական մասնագիտական ​​աշխատանքին: Մասնակիցներից մեկը նշեց. «Այս թարմացված ձևանմուշը մեզ տալիս է շատ ավելի հիմնավորված և դատողության վրա հիմնված գործիք: Այն ոչ միայն օգնում է մեզ համակարգել մեր գնահատումները թափանցիկ և պրոֆեսիոնալ ձևով, այլև նոր ուղեցույցով հանդերձ դատարաններին տրամադրում է ավելի հստակ և ավելի հուսալի տեղեկատվություն պայմանական վաղաժամկետ ազատման որոշումներ կայացնելու համար: Մենք անկեղծորեն գնահատում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր պրակտիկան զարգացնելու գործում

Այս արդյունավետ քննարկման արդյունքում մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին ձևանմուշի փորձարկման և ինստիտուցիոնալ ընդունման վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթծրագիր» ծրագրի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 10 ԴԵԿՏԵՄԲՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:

Վիկտորինա Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մասին


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից: 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր:

Դիտեք մեր ձեռքբերումները

Եվրոպայի մասին փոդքասթների շարք
Եվրոպայի խորհուրդն աշխատում է բարելավել 700 միլիոն մարդկանց կյանք՝ նվազեցնելով խտրականությունը, պաշտպանելով մարդու իրավունքները և ամրապնդելով ժողովրդավարության սկզբունքները: Եվրոպայի մասին փոթքասթների շարքում զրուցում ենք առաջնագծում գտնվող փորձագետների հետ՝ վերլուծելով մեր առօրյա կյանքի վրա ազդող հիմնական խնդիրները: 
  Փոդքասթների շարքը կարող եք լսել անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ