Back Դոնորների համակարգման հանդիպում սոցիալական իրավունքների ոլորտում

Դոնորների համակարգման հանդիպում սոցիալական իրավունքների ոլորտում

Սոցիալական իրավունքներն ու այս ոլորտում բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի իշխանությունների օրակարգում և ներառված են Եվրոպայի խորհրուրդ - Հայաստանի 2023-2026թթ. գործողությունների ծրագրով նախատեսված ռազմավարական համագործակցության ոլորտում:

Սոցիալական իրավունքներն ու բարեփոխումներն այս ոլորտում ներառված են Եվրոպայի խորհրդի հետ ռազմավարական համագործակցության ոլորտում, նախատեսված՝ Եվրոպայի Խորհուրդ-Հայաստան 2023-2026թթ. Գործողությունների ծրագրով

Հոկտեմբերի 4-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպեց դոնորների համակարգման հանդիպում սոցիալական իրավունքների ոլորտում՝ հրավիրելով սոցիալական իրավունքների ոլորտում գործողություններ իրականացնող միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն,  ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի գործակալություններ՝ ՄԱԿ ՓԳՀ, ԱՄԿ, ՄԱԶԾ, ՄԱԿ ՊՄԿ, ՄՄԿ,  ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի գրասենյակ, Գործողություն սովի դեմ կազմակերպություն։

Դոնորների համակարգման հանդիպման նպատակն էր վերանայել և համակարգել զարգացման գործընկերների ջանքերը Հայաստանում սոցիալական և տնտեսական իրավունքների ոլորտում, ընդլայնել համագործակցության մեխանիզմները, քննարկել ընթացիկ և պլանավորված նախաձեռնությունների առաջընթացը, ինչպես նաև խուսափել գործողությունների կրկնօրինակումից:

Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր բացման խոսքում նշեց, որ «Սոցիալական իրավունքների ոլորտում դոնորների համակարգման հանդիպումը զարգացման գործընկերներին համախմբող եզակի հարթակ է: Այն միտված է ապահովելու տեղեկատվության և փորձի փոխանակումը սոցիալական և տնտեսական իրավունքների ոլորտում, ինչպես նաև աջակցելու տարբեր կազմակերպությունների ջանքերի համակարգմանը»։

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին իրենց գործունեությունը սոցիալական իրավունքների ոլորտում, այդ թվում՝ կրթության, զբաղվածության և բնակարանային ապահովման հարցերում: Դոնորների համակարգման հանդիպումը արդյունավետ հարթակ է Հայաստանում սոցիալական իրավունքների ոլորտի տարբեր դերակատարների միջև համագործակցության հնարավորություններ գտնելու համար: Որոշում ընդունվեց շարունակել դոնորների համակարգման հանդիպումները երկկողմ ձևաչափով՝ սոցիալական իրավունքների ոլորտում միջազգային գործընկերների ջանքերը համակարգելու նպատակով։

Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը շարունակելու է աջակցել Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդմանը՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու նապատակով։

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մաս է կազմում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի։

 

YEREVAN, ARMENIA 4 OCTOBER 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page