«Հայաստանը հիանալի հնարավորություն ունի ընթանալու ապակենտրոնացման և բազմաստիճան կառավարման համակարգի կառուցման ճանապարհով» շեշտել է Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի նախագահ Բերնդ Վյորինգերը՝ (Գերմանիա, ԵԺԿ/ԿԽ), Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատի նախագահը, 2022 թվականի հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած ապակենտրոնացմանը նվիրված համաժողովի բացմանը։
Նա ընդգծեց ապակենտրոնացման կարևորությունը մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ ճգնաժամերին արձագանքելու համատեքստում՝ հավելելով, որ «այդ ճգնաժամերին արդյունավետ կարող է արձագանքել հզոր բազմամակարդակ կառավարման համակարգը, որն ապահովում է կառավարման յուրաքանչյուր մակարդակում բաշխված իրավասություններ, հնարավորություններ և միջոցներ»:
Կոնգրեսի զեկուցող Բրիոնի Ռուդկինը (Միացյալ Թագավորություն, ՍՈՑ/Կ/ՀԴ) ներկայացրեց Կոնգրեսի հանձնարարականը Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ, որն ընդունվել էր 2021 թվականի հունիսին՝ երկրում տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառման մոնիտորինգի արդյունքում (Հաշվետվություն CPL40(2021)02)։ Նա հատկապես կարևորեց տեղական իշխանությունների հետ խորհրդակցությունները, բարձրացրեց հանրային ծառայությունների մատուցման գործում տեղական իշխանությունների սահմանափակ դերակատարման հարցը և մասնավորապես ընդգծեց, որ համայնքային իշխանությունների լիազորությունները չեն ընդլայնվել, որը թույլ կտար նրանց կարգավորել և կառավարել տրամադրվող հանրային ծառայությունների զգալի մասը։
Համաժողովը թույլ տվեց տեղական և տարածքային իշխանությունների, 26 համայնքների ներկայացուցչի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արդարադատության նախարարության և փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներին, քննարկելու տեղական համայնքների հրատապ կարիքները հետընտրական և խոշորացման համատեքստում, ինչպես նաև շահագրգիռ կողմերի դերերը և նրանց գործողությունները ապակենտրոնացման գործընթացում:
Մասնակիցները քննարկեցին նաև բաց և էթիկական տեղական կառավարման համար ապակենտրոնացման արդյունքում ի հայտ եկած ռիսկերն ու հնարավորությունները: Կոնգրեսի էթիկայի և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խոսնակ՝ Վլադիմիր Պրեբելիչը (Սլովենիա, ՍՈՑ/Կ/ՀԴ) ընդգծեց, որ․ «եթե ապակենտրոնացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ապա դա միայն պատշաճ պաշտպանական մեխանիզմների և ընթացակարգերի բացակայության հետևանք է»: Նա ընդգծեց հաշվետվողականության և ազնվության ապահովման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կհանգեցնեն քաղաքացիների վստահության բարձրացմանն իրենց տեղական ընտրված ներկայացուցիչների և հանրային հաստատությունների նկատմամբ։
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից՝ «Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական կառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Կոնգրեսի կողմից Եվրոպայի խորհրդի Հայաստանի 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման շվեյցարական 2019 թթ. 2023 թ․ ծրագրի շրջանակում.։
