Navigation

  • Skip to Content
Council of Europe
WWW.COE.INT
Human Rights Democracy Rule of Law
About us
Council of Europe at a glance
The Council of Europe: key facts
Achievements and History
Jobs and Traineeships
Home
Human Rights
Democracy
Rule of Law
Administrative entities
Secretary General
Deputy Secretary General
Chairmanship
Committee of Ministers
Parliamentary Assembly
Congress of Local and Regional Authorities
European Court of Human Rights
Commissioner for Human Rights
Conference of INGOs
Monitoring bodies
Private Office
Treaty Office
46 Member States
Theme files
Newsroom
Events
Bookshop
Online resources
Contact
Intranet
Հայերեն
Choose language
Հայերեն
Беларускі
English
Français
ქართული
Deutsch
Italiano
Português
Русский
Español
Ελληνικά
Lietuvių
Српски
Magyar
Română
Romany
Latviešu
Slovenčina
Connect
Search
Council of Europe at a glance
The Council of Europe: key facts
Achievements and History
Jobs and Traineeships
Home
Human Rights
Democracy
Rule of Law
Administrative entities
Secretary General
Deputy Secretary General
Chairmanship
Committee of Ministers
Parliamentary Assembly
Congress of Local and Regional Authorities
European Court of Human Rights
Commissioner for Human Rights
Conference of INGOs
Monitoring bodies
Private Office
Treaty Office
46 Member States
Theme files
Newsroom
Events
Bookshop
Online resources
Contact
Intranet
Avenue de l'Europe
F-67075 Strasbourg Cedex
Tel. +33 (0)3 88 41 20 00
www.coe.int

Human Rights and Biomedicine

  • Home
  • At a glance
    • Back
    • Steering Committee for Human Rights in the fields of Biomedicine and Health (CDBIO)
      • Back
      • Plenary meeting of the CDBIO
      • Restricted
  • Reference texts
    • Back
    • Oviedo Convention and its Protocols
    • Recommendations
    • Guides
  • Topics
  • HELP Online Training
  • Events
  • Cooperation activities
    • Back
    • Համագործակցությունը Հայաստանում
    • Action plan for Belarus
  • Resources
    • Back
    • Relevant caselaw of the European Court of Human Rights (ECHR)
    • Relevant decisions of the European Committee of Social Rights (ECSR)
    • Publications
    • Videos
    • Useful links
    • Questionnaires
    • Consultant reports
    • Traineeships
you-are-here
  1. Human Rights and Biomedicine
  2. Strategic plan for human rights in biomedicine and health
  3. health literacy
  4. Առողջապահականգրագիտությանուղեցույց
  5. Գործիքներ

Գործիքներ

Ասիական առողջապահական գրագիտության միավորումը

Ասիական առողջապահական գրագիտության միավորումը

Ասիական առողջապահական գրագիտության միավորումը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն կազմակերպում է ասիական առողջապահական գրագիտության համաժողովներ և աջակցում է Ասիայում առողջապահական գրագիտության զարգացմանը:


 Ասիական առողջապահական գրագիտության միավորումը

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:22:00

Առողջապահական գրագիտություն Եվրոպայում.

Առողջապահական գրագիտություն Եվրոպայում.

Առողջապահական գրագիտություն Եվրոպայում. յս ցանցը մեկնարկել է 2010 թվականին՝ որպես (2009-2012թթ. Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն: Ցանցը կազմակերպում է Առողջապահական գրագիտության եվրոպական համաժողովները և աջակցում է առողջապահական գրագիտության զարգացմանը եվրոպական համատեքստում:


 Առողջապահական գրագիտություն Եվրոպայում.

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:17:00

Առողջապահական գրագիտության Գերմանիայի դաշինք

Առողջապահական գրագիտության Գերմանիայի դաշինք

Առողջապահության նախարարության «Առողջապահական գրագիտության դաշինքը» գործարկվել է 2017 թվականին Գերմանիայի առողջապահական համակարգի ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ։ Ընդհանուր նպատակը Գերմանիայի բնակչության շրջանում առողջապահական գրագիտության ամրապնդումն ու հետագա զարգացումն է: Առողջապահական գրագիտության դաշինքը ներառում է 14 տարբեր կազմակերպություններ:


 Առողջապահական գրագիտության Գերմանիայի դաշինք

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:39:00

Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն

Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն

Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն հետազոտողների առաջին ֆրանսալեզու միջոլորտային ցանցն է, որը միտված է առողջապահական գրագիտության, այդ թվում՝ թվային առողջապահական գրագիտության բարելավմանը: Ցանցի կայքում ամփոփվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում կատարված աշխատանքները։


 Ֆրանկոֆոն առողջապահական գրագիտության ցանցն

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:29:00

Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը

Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը

Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը բազմաբնույթ խումբ է: Ցանցի նպատակն է առաջ մղել առողջապահական գրագիտության վերաբերյալ հետազոտությունները, տեսությունը, կրթությունը և պրակտիկան՝ հատուկ ուշադրություն դարձնելով անձնական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներին:


 Մեծ Բրիտանիայի առողջապահական գրագիտության ցանցը

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:33:00

ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL).

ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL).

ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL). այս ցանցը ստեղծվել է 2017 թվականին՝ Եվրոպայում բնակչության և կազմակերպչական մակարդակներում առողջապահական գրագիտության գնահատման նպատակով։ Միջազգային համակարգման կենտրոնը գտնվում է Ավստրիայում: Ցանցը վերահսկում է HLS19 եվրոպական առողջապահական գրագիտության հարցման արդյունքերը, որն անցկացվել է 2019/2020 թթ։ Այն ընդլայնում է 2011 թվականին մեկնարկած Առողջապահության գրագիտության առաջին Եվրոպական հետազոտությունը:


  ԱՀԿ գործողությունների ցանց բնակչության և կազմակերպությունների առողջապահական գրագիտության գնահատման համար (M-POHL).

​

 

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:25:00

Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը

Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը

Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը ստեղծվել է 2010 թվականին որպես Առողջապահական գրագիտության եվրոպական ծրագրի շարունակություն՝ ստեղծելու ավելի ներառական հասարակություն, բարելավելով առողջապահական գրագիտության իրավասությունները բնակչության առողջապահության և ինքնակառավարման համար: Դաշինքը նպաստում է քաղաքացիների առողջապահական գրագիտությանը և աջակցում է առողջապահության ոլորտի մասնագետներին առողջապահական գրագիտության խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու գործում: Դաշինքը նաև նպաստում է հստակ հաղորդակցության և պարզ լեզվի տարածմանը:


 Իդեռլանդների առողջապահական գրագիտության դաշինքը

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:34:00

Covid-HL ցանցը

Covid-HL ցանցը

Covid-HL ցանցը բազմաբնույթ ցանց է, որը ստեղծվել է որպես բաց գիտական և հետազոտական համայնք՝ խթանելու առողջապահական գրագիտության, առողջապահական տեղեկատվության և թվային առողջապահության ոլորտում հետազոտությունները: 2020 թվականի փետրվարին մեկնարկից ի վեր ցանցին միացել են ավելի քան 50 երկրներից 100 երիտասարդ և փորձառու հետազոտողներ: Միասին նրանք ուսումնասիրում են անհատների և համակարգերի առողջապահական գրագիտությունը՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է Covid-19 համաճարակը փոխել հասարակությունը, առողջապահությունը և տեղեկատվության կառավարումը:


 Covid-HL ցանցը

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:42:00

Պորտուգալիայի առողջապահական գրագիտության միությունը

Պորտուգալիայի առողջապահական գրագիտության միությունը

Պորտուգալիայի առողջապահական գրագիտության միությունը ստեղծվել է 2022 թվականին: Նրա նպատակն է զարգացնել առողջապահական գրագիտության ազդեցությունը Պորտուգալիայում և երկրի սահմաններից դուրս:


 Պորտուգալիայի առողջապահական գրագիտության միությունը

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:37:00

Առողջապահության գրագիտության բարելավման մոդել՝ Միացյալ Նահանգներ

Առողջապահության գրագիտության բարելավման մոդել՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Առողջապահական գրագիտության բարելավման մոդելը նկարագրում է, թե ինչպիսի հետագծով է զարգանում առողջապահական գրագիտությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս համատեղ փնտրել, հավաքագրել և կիրառել առողջապահական տեղեկատվություն՝ կառավարելու իրենց առողջությունը և ակտիվորեն ներգրավվել առողջապահական համակարգի խորհրդակցություններում և տեղեկացված որոշումների կայացման մեջ:


 Թիրախային խումբ.

Խրոնիկական խնդիրներ ունեցող պացիենտները կարող են ժամանակի ընթացքում զարգացնել իրենց առողջապահական գրագիտության մակարդակը և գործնականում կիրառել իրենց հմտությունները՝ ավելի ակտիվ լինելով առողջապահական համակարգի խորհրդակցություններում:


 Իրականացման եղանակը.

Այս եղանակը նախատեսում է գիտելիքների, առողջապահական գրագիտության մակարդակի և գործնական կիրառման զարգացում, առողջապահական գրագիտության գործողություններ, տարբերակներ փնտրելու կարողություններ և տեղեկացված և համատեղ որոշումներ կայացնելու հնարավորություններ: 


 Վերջնարդյունք.

Առողջապահական գրագիտության բարելավման այս եղանակի կիրառումը գործնականում օգնում է բացահայտել առողջապահական գրագիտությունը զարգացնելու և կիրառելու դրդապատճառներն ու խոչընդոտները՝ միաժամանակ հաշվի առնելով անհատների, ինչպես նաև առողջապահական մասնագետների առանձնահատկությունները:


 Ավելացված
արժեք.

Առողջապահական գրագիտության բարելավման մոդելի մշակումը օգնում է մարդկանց ավելի ակտիվ ներգրավվել առողջապահական համակարգի գործընթացներում, այդ թվում՝ տեղեկացված և համատեղ որոշումների կայացմա մեջ:

 

Գծապատկեր. Առողջապահական գրագիտության բարելավման մոդել

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T04:57:00

Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA)

Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA)

Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA) այն հիմնադրվել է 2017թ.։ IHLA-ի նպատակն է ամբողջ աշխարհում համախմբել առողջապահական գրագիտության բարելավման ուղղությամբ աշխատող մարդկանց, նպատակ ունենալով ստեղծել առողջապահական գրագիտություն բոլորի համար և կերթելով այնպիսի համաշխարհային միջավայր, որտեղ մարդիկ և հասարակությունները միասնական ջանքեր կգործադրեն մարդկանց առողջությունը և կյանքի որակը բարելավելու համար: Կազմակերպության անկյունաքարը շահագրգիռ խմբերն են, որոնք զարգացնում և իրականացնում են առողջապահական գրագիտությունը բազմազան ուղղություններով:


 Առողջապահական գրագիտության միջազգային միավորում (IHLA)

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-12T11:08:00

Առողջապահական գրագիտություն և պացիենտների կողմնորոշման ուղեցույցներ

Առողջապահական գրագիտություն և պացիենտների կողմնորոշման ուղեցույցներ

 Նպատակը և խնդիրները.

Ուշադրության կենտրոնացում առողջապահական գրագիտության կազմակերպությունների վրա, որոք պարտավոր են ապահովել օգտագործողների՝ առողջապահական համակարգում անարգել և սահուն կողմնորոշումը։ Պացիենտի քայլերի քարտեզագրումը (տես ստորև բերված օրինակը) միջոց է պատկերացնել և կազմել բուժօգնության գործընթացի ներքո պացիենտի քայլերի հերթականությունը։


 Իրականացման եղանակը.

Պացիենտի քայլերի հերթականության քարտեզը (նաև հայտնի է որպես առողջապահական համակարգի հաճախորդների ճամփորդության քարտեզ) բոլոր հպման կետերի ուրվագիծն է, որոնցով պացիենտն անցնում է բուժհաստատությունում իր բուժօգնության գործընթացի ընթացքում: Այն ներառում է այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո բոլոր կարևոր կետերը:


 Վերջնարդյունք.

Այս մեթոդը թույլ է տալիս ամփոփել բուժհաստատությունում պացիենտի քայլերի հերթականությունը, ինչպես նաև գնահատել պացիենտների ընդհանուր հոսքը՝ բուժօգնության որակի բարելավման, արդյունավետության բարձրացման և պացիենտների գոհունակության բարելավման համար համապատասխան ռազմավարությունների մշակման նպատակով։


 Ավելացված արժեք.

Պացիենտի քայլերի հերթականության քարտեզագրումը գնալով ավելի է կարևորվում առողջապահական կազմակերպությունների և բոլոր տեսակի և չափերի բուժհաստատությունների կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով: Օգուտները ներառում են՝ խոչընդոտների բացահայտումը, որոնց բախվում են պացիենտները բուժօգնություն ստանալու հարցում, պացիենտների բուժման գործընթացի բարելավան ուղիների սահմանումը և բուժման ավարտից հետո պացիենտներին աջակցելու ուղիների բացահայտումը:

 

Առողջապահական համակարգի հաճախորդի քայլերի հերթականության օրինակ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-09-27T11:00:00

«Տուր 3 հարց» (Ask Me 3) ծրագիր. Լավ հարցեր ձեր լավ առողջության համար®՝ Միացյալ Նահանգներ

«Տուր 3 հարց» (Ask Me 3) ծրագիր. Լավ հարցեր ձեր լավ առողջության համար®՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Ask Me 3®-ը Առողջապահության բարելավման ինստիտուտի կողմից մշակված կրթական ծրագիր է, որը խրախուսում է պացիենտներին և ընտանիքներին երեք կոնկրետ հարց տալ բուժաշխատողին՝ ավելի լավ հասկանալու իրենց առողջական վիճակը և ինչ պետք է անեն առողջ մնալու համար:


 Թիրախային խումբ.

Առողջապահական գրագիտության փորձագետների կողմից մշակված Ask Me 3® ծրագիրը արագ, արդյունավետ գործիք է, որը նախատեսված է բարելավելու առողջական հաղորդակցությունը պացիենտների, ընտանիքների և բուժաշխատողների միջև և օգնել պացիենտներին դառնալ իրենց առողջապահական թիմի ավելի ակտիվ անդամներ:


 Իրականացման եղանակը.

Ask Me 3®-ը նախատեսում է երեք պարզ, բայց կարևոր հարցեր, որոնք պացիենտները պետք է ուղղեն բուժաշխատողներին բուժօգնության յուրաքանչյուր գործընթացի ընթացքում, և մատուցողները միշտ պետք է խրախուսեն իրենց պացիենտներին հասկանալու պատասխանները հետևյալ հարցերին.

  • ո՞րն է իմ հիմնական խնդիրը:f
  • ի՞նչ պետք է ես անեմ:f
  • ինչո՞ւ է ինձ համար կարևոր դա անել:

 Վերջնարդյունք.

Ask Me 3®-ը պարզ է օգտագործման համար, այն ծախսատար չէ և հեշտացնում է հաղորդակցությունը:


 Ավելացված արժեք.

Ակտիվ մասնակցությունը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում պացիենտների համար և հեշտացնում է շփումը բուժաշխատողի համար: Պացիենտների կողմից տրվող հարցերը թույլ են տալիս բուժաշխատողներին ավելի լավ պատկերացնել պացիենտի ընկալման, ընդունման և խորաթափանցության մակարդակը, որն իր հերթին կարող է ուղղորդել բուժաշխատողին ժամանակին համապատասխան տեղեկատվություն տրամադրել:


 «Տուր 3 հարց» (Ask Me 3) ծրագիր. Լավ հարցեր ձեր լավ առողջության համար®՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T03:45:00

Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ

Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Բրախի մոդելն ընդգծում է առողջապահական գրագետ կազմակերպությունների տասը որոշիչները:


 Թիրախային խումբ.

Բրախի մոդելը կարող է օգտագործվել ռազմավարական պլանավորման համար առողջապահության մասնագետների, բուժաշխատողների և որոշում կայացնողների կողմից:


 Իրականացման եղանակը.

Մոդելը նկարագրում է գործողությունների տաս ուղղությունները, որոնցում առողջապահական ծառայություններ մատուցողները և ղեկավարները պետք է զարգանան և բարելավեն իրենց կարողությունները՝ առողջապահական գրագետ կազմակերպություն դառնալու համար.

  • առաջնորդություն, որը առողջապահական գրագիտությունը դարձնում է ոլորտի առաքելության, կառուցվածքի և գործունեության անբաժանելի մասը.
  • առողջապահական գրագիտության ինտեգրում պլանավորման, գնահատման միջոցառումների, պացիենտների անվտանգության ապահովման և որակի բարելավման մեջ.
  • աշխատուժի վերապատրաստում` առողջապահական գրագետ լինելու և առաջընթացը վերահսկելու համար.
  • բնակչության ներգրավվածությունը առողջապահական տեղեկատվության և ծառայությունների նախագծման, իրականացման և գնահատման գործում.
  • առողջապահական գրագիտության մի շարք հմտություններ ունեցող բնակչության կարիքների բավարարում.
  • միջանձնային հաղորդակցության մեջ առողջապահական գրագիտության ռազմավարությունների կիրառում և շփման բոլոր կետերում փոխըմբռնման հաստատում.
  • առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հեշտ հասանելիության և կողմնորոշման ապահովում.
  • տպագիր, աուդիո-վիզուալ և սոցիալական մեդիա բովանդակության նախագծում և տարածում, որը հեշտ հասկանալի և կիրառելի է.
  • բարձր ռիսկային իրավիճակներում առողջապահական գրագիտության ապահովում, ներառյալ բուժօգության փոփոխության դեպքում և դեղերի մասին խորհրդատվություն տրամադրելիս.
  • հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ առողջապահական ծրագրեր են հասանելի և որքան գումար պետք է վճարվի ծառայությունների դիմաց:

 Վերջնարդյունք.

Բրախի մոդելը մեծ ազեդություն է ունեցել առողջապահական գրագիտության բարելավմանն ուղղված կառուցվածքային ջանքերի օրակարգի ձևավորման հարցում:


 Ավելացված արժեք.

Առողջապահական գրագիտության բարելավման ռազմավարական մոտեցման կիրառումը ուժեղացնում է առողջապահական գրագիտության ազդեցությունը կազմակերպությունում և դրանից դուրս:


 Առողջապահական գրագետ առողջապահական կազմակերպությունների տասը որոշիչ՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-11T04:07:00

Առողջապահական գրագիտության գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

Առողջապահական գրագիտության գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Առողջապահական գրագիտության գործիքակազմը գտնվում է Բոստոնի Համալսարանում։ Այն առողջապահական գրագիտության ավելի քան 200 միջոցների առցանց տվյալների բազա է։ Կայքը տեղեկատվություն է պարունակում այդ միջոցների մասին, ներառյալ նրանց հոգեմետրիկ հատկությունների, որոնք հիմնված են գրախոսվող գրականության ուսումնասիրության վրա:


 Թիրախային խումբ.

Գործիքակազմը տվյալների բազա է հետազոտողների, որոշումներ կայացնողների և առողջապահական ծառայությունների մատուցողների համար: Այն օգնում է նրանց ի հայտ բերել առողջապահական գրագիտության հետազոտության, կարիքների գնահատման, գնահատումների և այլ աշխատանքի ժամանակ օգտագործվող առավել համապատասխան գնահատման եղանակները:


 Իրականացման եղանակը.

Բաց աղբյուրի տվյալների բազա, որն անվճար հասանելի է բոլոր օգտատերերին:


 Վերջնարդյունք.

Այն մեծացնում է հետազոտական նպատակների համար առավել համապատասխան գործիք ընտրելու հնարավորությունները: 


 Ավելացված
արժեք.

Առողջապահական գրագիտության գործիքակազմը հնարավորություն է տալիս օգտվել ժամանակակից գնահատման գործիքներից: Նախմինում նման գործիքակազմերը ներկայացնող հոդվածները հրապարակվում էին գիտական ամսագրերում: Առողջապահական գրագիտության գործիքակազմը բարձրացրեց նման գնահատումների հասանելիությունը և արագացրեց գիտելիքների փոխանակման և համապատասխան գմահատման գործիքների կիրառման արագությունը:


 Առողջապահական գրագիտության գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T03:42:00

Teach-Back-ի արագ մեկնարկի ուղեցույց՝ Միացյալ Նահանգներ

Teach-Back-ի արագ մեկնարկի ուղեցույց՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Teach-Back-ի (Սովորեցրու այն, ինչ սովորել ես) ընթացքում սովորողները միմյանց սովորեցնում են այն, ինչ սովորել են, օգտագործելով բանավոր բացատրություններ, ցուցադրումներ և պատկերներ:


 Թիրախային խումբ.

Համաձայն ԱՄՆ-ի Առողջապահության հետազոտության և որակի գործակալության, Teach-back-ը բուժօգնություն մատուցողներին թույլ է տալիս համոզվել, որ նրանք հստակ բացատրել են բժշկական տեղեկատվությունը, որպեսզի պացիենտները և նրանց ընտանիքները հասկանան, թե ինչ է իրենց հաղորդվում: Այն նաև ներառում է մի շարք լրացուցիչ նյութեր՝ սովորածն ամրապնդելու համար:


 Իրականացման եղանակը.

Այս մեթոդը թույլ է տալիս ստուգել ընկալածը՝ խնդրելով պացիենտներին իրենց բառերով նշել, թե ինչ պետք է իմանան իրենց առողջության մասին և ինչ անեն այն բարելավելու համար և համոզվել, որ ամեն ինչ բացատրվել է պացիենտներին հասկանալի ձևով: Teach-back-ը կարող է կիրառվել, երբ պացիենտներին բացատրվում են իրենց առողջության մասին կարևոր և նրանց համար բավականին բարդ հասկացություններ, ինչպիսիք են նոր ախտորոշումը, դեղորայքը, տնային խնամքի ցուցումները, բուժման ծրագրերը, վարքագծի փոփոխության առաջարկությունները, նոր սարքերի օգտագործումը, բուժման տարբերակները և հետագա գործողությունները:


 Վերջնարդյունք.

Teach-back-ը շատ մեծ ջանքեր չի պահանջում։ Բուժաշխատողներն այն կարող են իրականացնել որպես իրենց կանոնավոր պարտականությունների մաս: Այս պրակտիկայի իրականացման համար նվազագույն ժամանակ է պահանջվում և այն թույլ է տալիս շատ ժամանակ խնայել:


 Ավելացված արժեք 

Teach-back-ի օգտագործումը համակարգված կերպով կօգնի վերացնել խոչընդոտներն ու մարտահրավերները՝ բարելավելու հաղորդակցությունն ու գործընթացները:


 Teach-Back-ի արագ մեկնարկի ուղեցույց՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T03:47:00

Գրավոր նյութերը պարզ և արդյունավետ դարձնելու գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

Գրավոր նյութերը պարզ և արդյունավետ դարձնելու գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

 Նպատակը և խնդիրները.

Տեքստային տեսքով առողջապահական տեղեկատվություն ընթերցելը մեծահասակների զգալի մասհ համար չափազանց բարդ է: Թեև պարզ լեզուն առողջապահական ցածր գրագիտության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ ընդհանուր լուծումներից միայն մեկն է, դրանից ակնկալվող օգուտները պահանջում են, որպեսզի առողջապահական կազմակերպություններն այն ավելի լայն կիրառեն:


 Թիրախային խումբ.

Հաշվի առնելով, որ կլինիկական հետազոտությունների մասին հաղորդակցությունը չափազանց տեխնիկական բնույթի է և հասկանալու համար բարդ է, պարզ լեզվի օգտագործումը թույլ է տալիս հստակ բացատրել տեղեկատվությունը, որպեսզի այն ավելի հասկանալի լինի թիրախային լսարանի համար։ Թիրախային խմբում են պացիենտները, խնամողները, առողջապահական խնդիրների լուծման մեջ ներգրավված այլ մասնագետները:


 Իրականացման եղանակը.

Պարզ լեզուն օգնում է ընթերցողին.

  • գտնել այն, ինչ նրան պետք է.
  • հասկանալ այն, ինչ նա գտնում է.
  • օգտագործեն այն, ինչ նա գտնում է իր կարիքները բավարարելու համար:

 Վերջնարդյունք.

Պարզ լեզվի սկզբունքների կիրառումը հեշտացնում է լսարանի համար համապատասխան առողջապահական տեղեկատվության ընկալումը, այն պարզ է դարձնում, ապահովում է, որ այն լինի ընթեռնելի է և ժամանակին հասանելի և գործնականում օգտակար:


 Ավելացված արժեք.

Պարզ լեզուն նպաստում է տեղեկատվության մատչելիությանը, արդարությանը և մարդկանց՝ հասարակական կյանքին մասնակցելուն: Այն նաև բարելավում է արդյունավետությունը և վստահություն է ձևավորում համակարգի նկատմամբ:


 Գրավոր նյութերը պարզ և արդյունավետ դարձնելու գործիքակազմ՝ Միացյալ Նահանգներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T03:49:00

Լեզվական բնապատկերի քարտեզագրում

Լեզվական բնապատկերի քարտեզագրում

 Նպատակը և խնդիրները.

Լեզվական բնապատկերի քարտեզագրումն օգտագործվում է պատկերացում կազմելու, թե ինչպես են մարդիկ կողմնորոշվում առողջապահական համակարգերում, ինչրպես նաև առողջապահական համակարգի միջավայրը բարելավելու համար։


 Թիրախային խումբ.

Այն բուժաշխատողների, առողջապահական համակարգի ղեկավարների և որոշում կայացնողների համար գործիք է՝ բարելավելու ծառայությունների նախագծումը և օգտագործողների ուղղորդումը:


 Իրականացման եղանակը.

Լեզվական բնապատկերի վերլուծությունը որպես ախտորոշիչ օգտագործելիս դիտարկվում են հետևյալ հարցերը.

  • որքա՞ն և ինչ լեզուներ են հանդիպում կոնկրետ հանրային տարածքում գտնվող ցուցանակների վրա:
  • արդյո՞ք ցուցանակները միալեզու են, երկլեզու, բազմալեզու և ինչ ձևերի են, այսինքն. լեզուների ինչ համակցություններ կան:
  • արդյո՞ք տարբեր բովանդակության համար և տարբեր տիրույթներում օգտագործվում են տարբեր լեզուներ:
  • ի՞նչ ձևերով են ներկայացված ցուցանակները (ցուցատախտակներ, ճանապարհային նշաններ, գովազդային վահանակներ, խանութների ցուցափեղկեր, պաստառներ, դրոշներ, ազդերիզներ, գրաֆիտիներ, ճաշացանկեր, շապիկներ, Facebook, Twitter, Instagram, բլոգեր, կայքեր):
  • ի՞նչ կարելի է ասել լեզվի նորմատիվության առումով՝ ուղղագրության, ձեռագրության, բառապաշարի, շարահյուսության, գրագիտության մակարդակի:

Հաջորդ քայլը ցուցանակների ավելի խորը վերլուծությունը և մեկնաբանությունն է: Ցուցանակներին առնչվող իմաստային շերտերի ավելի խորը դիտարկումը թույլ է տալիս պարզել, թե ինչին են նրանք վերաբերում: Օրինակներն են անցյալի (օրինակ՝ արտադրության պայմանների), ապագայի (օրինակ՝ լայնամասշտաբ կիրառման պայմանների) և ներկայի (օրինակ՝ այլ ցուցանակների շարքում ցուցանակի հատուկ դիրքի) ուսումնասիրությունը։


 Վերջնարդյունք.

Լեզվական բնապատկերի քարտեզագրումը միջոց է՝ դիտարկելու տեսանելի սեմիոտիկ ցուցանակները հանրային տարածքներում և ուսումնասիրելու, թե ինչպես է լեզուն ներառում մարդկանց հաղորդակցության և սոցիալական և սոցիալական համատեքստերում լիարժեք մասնակցության մեջ կամ զրկում նրանց այդ հնարավորությունից:

Նկար. Լեզվական բնապատկերի օրինակ՝ հիվանդանոցներում ամրացված ցուցանակներ

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T04:14:00

ՕՖԵԼԻԱ գործիքակազմ՝ Ավստրալիա

ՕՖԵԼԻԱ գործիքակազմ՝ Ավստրալիա

 Նպատակը և խնդիրները.

Յուրաքանչյուր ՕՖԵԼԻԱ (Առողջապահության գրագիտության և հասանելիության օպտիմիզացում անգլերեն՝ Ofelia (Ophelia - Optimising HEalth LIteracy and Access)) ծրագիրը միտված է մարդկանց առողջության բարելավմանը և առողջապահության հավասար մատչելիության ապահովմանը՝ բարելավելով առողջապահական տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը տեղական պայմաններին հարմարեցված ձևերով:


 Թիրախային խումբ.

Օֆելիա մոտեցումը նախատեսում է համայնքի անդամների, ղեկավարների և աշխատողների լայն շրջանակի համագործակցություն՝ առողջապահական գրագիտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, որոնք հիմնված են համայնքում բացահայտված կարիքների վրա:


 Իրականացման եղանակը.

Ծրագիրը կազմված է համայնքներում իրականացվող միջոցառումներից։ Այն նախատեսում է իրականացվելիք միջոցառումների հաշվառում, որակի բարելավմանը միտված համագործակցություն և շահեկիցների ուժերի համախմբում:

Վերջնարդյունքներին միտված ծրագրիը կենտրոնանում է երկու առանցքային հարցերի վրա. «Որո՞նք են մասնակից համայնքների հաճախորդների առողջական գրագիտության ուժեղ և թույլ կողմերը», և «Ինչպե՞ս են համայնքները մեկնաբանում և արձագանքում դրանց՝ իրենց հաճախորդների համար առողջության և արդարության տեսանկյունից դրական արդյունքների հասնելու համար»:

Ծրագրի առաջին փուլը Առողջապահական գրագիտության հարցաշարի միջոցով կարիքների գնահատումն է՝ հաճախորդների շրջանում առողջապահական գրագիտության ընդհանուր կարիքները բացահայտման նպատակով առողջապահական գրագիտության բազմաչափ վերլուծությունը: Երկրորդ փուլում յուրաքանչյուր սպասարկող կազմակերպության անձնակազմը և ղեկավարությունը համագործակցում են միջամտության պլանների մշակման ուղղությամբ՝ ռազմավարական կերպով արձագանքելու բացահայտված տեղական խնդիրներին: Երրորդ փուլում փորձարկվում են միջամտությունները յուրաքանչյուր համայնքում՝ որոշելու, թե արդյոք այնտեղ կարելի է բարելավել ծառայության մատչելիությունը և/կամ լուծել հայտնաբերված առողջապահական խնդիրները:


 Վերջնարդյունք.

Առողջապահական գրագիտության և տեղական մակարդակում արձագանքման բարելավում:

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-10-11T04:33:00

Բաց աղբյուրի գործիքներ տվյալների տեսանելիացման համար

Բաց աղբյուրի գործիքներ տվյալների տեսանելիացման համար

 Նպատակը և խնդիրները.

Տվյալների տեսանելիացումը, մասնավորապես՝ ինֆոգրաֆիկայի և գծապատկերների օգտագործումը, բժշկական տվյալների ներկայացման կարևոր միջոց է, որն անդրադառնում է որոշումների կայացմանը հավաքական և անհատական մակարդակում՝ առողջապահական գրագիտության բարձրացման համար:


 Թիրախային խումբ.

Տեսողական տարրերի և պարզ լեզվի կիրառումը օգնում է սահմանափակ առողջապահական գրագիտություն և թվաբանության հմտություններ ունեցող անձանց հդրսևորել ավելի լավ առողջապահական վարքագիծ և գործելակերպ:


 Իրականացման եղանակը.

Տվյալների տեսանելիացումը ներառում է տվյալների կետերի բաշխումը ըստ ժամանակի, վայրի և տարրերի, որոնց մարդիկ ծանոթ են, կամ անհատականացնել/տեղայնացնել թվերը՝ դրանք ավելի մատչելի և իմաստալից դարձնելու համար: Տվյալների ցուցատախտակները արդյունավետ տեսանելիացման գործիքներ են բազմաթիվ աղբյուրներից տվյալներին հետևելու և պատկերացնելու համար (այդ թվում՝ աղյուսակներից, կարկանդակ և շերտավոր գծապատկերներից, գծային և տարածքների գծապատկերներից, հիստոգրամներից, ցրման գծապատկերներից, ջերմային քարտեզներից և ծառերի քարտեզներից): Այն կարող է նաև համակցվել ինֆոգրաֆիկայով, այդ թվում՝ պատկերակներով և փոքր տեքստերով, ստեղծելով տեսողական նառատիվ։


 Վերջնարդյունք.

Պարզ գծապատկերների, համեմատական գծապատկերների և ներկայացնող պատկերակների միջոցով տվյալների մասին նառատիվը հաճախ անուղղակիորեն օգնում է բարելավել անհատների և ընդհանուր բնակչության առողջությունը:


 Ավելացված արժեք.

Տվյալների տեսանելիացումը բարելավում է ընկալելու և վերլուծություններ կատարելու ունակությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ավելի լավ և արագ որոշումներ կայացնել:


 Բաց աղբյուրի գործիքներ տվյալների տեսանելիացման համար

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
2022-06-21T04:27:00

ENFRGRITRSLTHUROROMLVAM

Ներբեռնել ուղեցույցը

 Ուղեցույցի ամբողջական տարբերակը

  • Առողջապահականգրագիտությանուղեցույց
    • Առողջապահական գրագիտություն՝ արդյունավետ եվ վստահելի առողջապահական համակարգի միասնական հիմք
    • Առողջապահական գրագիտություն՝ առողջապահական համակարգերում վստահություն Եվ արդարություն ապահովելու համար
      • Առողջապահական հավաստի տեղեկատվության մատչելիություն
      • Պատշաճ բուժօգնության մատչելիություն
      • Հաղորդակցությունը անհատների, առողջապահական ոլորտի մասնագետների եվ առողջապահական մարմինների միջեվ
      • Բուժման եվ խնամքի վերաբերյալ համատեղ որոշումների կայացում
      • Թվային տարածքի մատչելիություն՝ առողջապահական ծառայությունները լավ հասկանալու եվ դրանցից օգտվելու համար
    • Առողջապահական գրագիտության քաղաքականություն, ուժերի համախմբում եվ կարողությունների զարգացում
    • Լավ փորձ
    • Գործիքներ

‹ Լավ փորձ

Առողջապահական գրագիտության ուղեցույց ›

logo Council of Europe Council of Europe Portal

About

  • Who we are
  • Human Rights
  • Democracy
  • Rule of Law
  • European Convention on Human Rights
  • Jobs and Traineeships
  • Visit us

Follow us

  • Bluesky
  • X (Twitter)
  • LinkedIn
  • Instagram
  • Facebook
  • YouTube
  • Flickr
  • Podcasts

Contacts

  • Private office of the Secretary General
  • Contact for the media
  • External offices
  • Newsletters
  • Procurement
  • Grants
  • Patronage
  • Report wrongdoing
  • Oversight Advisory Committee
  • Ethics Officer

Multimedia

  • Newsroom
  • Human Rights Channel
  • Photo galleries
  • Online bookshop
  • Online resources
  • Themes

USEFUL LINKS

  • All social media accounts
  • Archives
  • Archived web pages
  • Amicale
  • Administrative Tribunal
  • Accessibility
  • Sitemap
  • Access
  • Connect
logo Council of Europe
icon sheld This is an official website of the Council of Europe
How can I check?
 Intranet
Council of Europe,
Avenue de l'Europe F-67075 Strasbourg Cedex, France -
Tel. +33 (0)3 88 41 20 00
Disclaimer - © Council of Europe 2026 - © Photo credit - Contact