Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման (HELP) եվրոպական ծրագիրը Եվրոպական միության անդամ 28 պետություններում (HELP-ը 28 երկրում) աջակցում է ԵՄ իրավաբան մասնագետներին՝ ձեռք բերելու գիտելիք և հմտություններ՝ ինչպես կիրառել, համադրել  ԵՄ հիմնարար իրավունքների խարտիան (Խարտիա), Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիան (ՄԻԵԿ) և Եվրոպական սոցիալական խարտիան (ԵՍԽ)։  Ավելին, իրավաբան մասնագետները կծանոթանան եվրոպական իրավաբանությանը։ Այն նաև ԵՄ-ում ամրապնդում է ազգային ինստիտուտների (NTI) և իրավաբանների ընկերակցությունների (BA)  HELP-ի ցանցը։

Այս ծրագրի շրջանակում ԵՄ առաջնահերթությունների վրա հիմնված 4 նոր դասընթացներ են մշակվել։ Այդ դասընթացներն են՝ պայքաը ըննդեմ ռասիզմի, քսենոֆոբիայի և հոմոֆոբիայի, տվյալների պաշտպանություն և  մասնավոր իրավունք, աշխատանքային իրավունքներ, մարդու անձեռնմխելիության իրավունք (բիոէթիկա)։ Սույն դասընթացները մինչև կիրառելը համապատասխանեցվել են ազգային իրավական համակարգերին՝ առնվազն ԵՄ անդամ 13 պետությունում։ Սույն դասընթացները տեղադրվել են HELP-ի էլեկտրոնային հարթակի ինքնուսուցման բաժնում։

HELP-ը 28 երկրում ծրագրի բյուջեն կազմում է 1․6 միլիոն եվրո, որը հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից (Արդարադատության և սպառողների գլխավոր քարտուղարություն)։ HELP-ը 28 երկրում իրականացվում է ԵԽ-ի կողմից և օգուտներ է քաղում ընթացիկ համագործակցող գործընկերների, մասնավորապես ԵՄ NTIs-ի, BAs-ի և Եվրոպական դատական ուսուցման ցանցի  հանձնառությունից։.

միջոցառումներ միջոցառումներ
Դասընթացներ Դասընթացներ
Ազգային էջեր Ազգային էջեր

Անցնել HELP առցանց դասընթաց

Անվճար դասընթացի գրանցում

Հետևեք մեզ Հետևեք մեզ