Back

«Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների» վերաբերյալ առցանց դասընթաց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

28 մարտի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
«Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների» վերաբերյալ առցանց դասընթաց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

2022թ․ մարտի 28-ին ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների» և «Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովների գործունեության հիմնական սկզբունքների» վերաբերյալ առցանց դասընթաց՝ HELP դասընթացների մասնակիցների՝ իրավաբանների և առողջապահական ոլորտի մասնագետների համար։

Առցանց դասընթացի հիմնական նպատակը մասնակիցների շրջանում իրազեկվածության բարձրացումն էր «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշմամբ սահմանված բուժաշխատողների էթիկայի կանոնների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել ոլորտում գործող միջազգային ստանդարտները։

Դասընթացի շրջանակներում դասախոսություններով հանդես եկան UNESCO-ի Բիոէթիկայի միջազգային հանձնաժողովի, Champalimaud հիմնադրամի էթիկայի հանձնաժողովի անդամ, կենտրոնական Լիսաբոնի կենտրոնական հիվանդանոցի, Լիսաբոնի Նովա համալսարանի դասախոս Պաուլա Մարտինո դե Սիլվան և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի ազգային խորհրդատու Իզաբել Աբգարյանը։

Դասախոսություններն ուղեկցվեցին թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկմամբ:

Հարկ է նշել, որ «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի՝ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցության շրջանակներում՝ ծրագրի փորձագիտական թիմի ներգրավմամբ։

Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում։