«Ես կցանկանայի բարձր գնահատել Նախարարների կոմիտեի որոշումը՝ անցկացնելու Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը։ Դա մեր հիմնադիր արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր նվիրվածության հստակ նշան է:
Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն կլինի ձևավորելու Կազմակերպության առաքելությունը նոր եվրոպական աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ: Այն նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի տեսանելիության բարձրացմանը մեր անդամ երկրներում ամենաբարձր քաղաքական մակարդակով:
Ես շնորհակալություն եմ հայտնում Իռլանդիայի նախագահությանը վերջին վեց ամիսների ընթացքում կատարած հիանալի աշխատանքի համար և անհամբերությամբ սպասում եմ Իսլանդիայի Նախագահության հետ համագործակցությանը այս պատմական իրադարձության նախապատրաստման համար»: