Back «Մարդու իրավունքների պաշտպանությունը հոգեկան առողջության ծառայություններում» թեմայով առցանց դասընթաց Հայաստանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

«Մարդու իրավունքների պաշտպանությունը հոգեկան առողջության ծառայություններում» թեմայով առցանց դասընթաց Հայաստանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում

2022 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը հոգեկան առողջության ծառայություններում» թեմայով առցանց դասընթացը՝ իրավաբաններից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված HELP դասընթացների շուրջ 50 մասնակիցների համար։ Առցանց դասընթացը կազմակերպվել էր 2021 թվականի հոկտեմբերին մեկնարկած HELP դասընթացների շարքի մասնակիցների՝ հոգեկան առողջության պահպանման կազմակերպություններում աշխատող իրավաբանների և բժիշկների խնդրանքով։

Դասընթացը նվիրված էր կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված հոգեկան առողջության վերաբերյալ եվրոպական սկզբունքների ու չափանիշների ներկայացմանը: Դասընթացի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, ով ներկայացրեց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի կատարած աշխատանքը հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի բովանդակալից ակնարկով հանդես եկավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գրասենյակի ավագ իրավաբան և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության իրավական խորհրդատու Վասիլի Լուկաշևիչը։

Զեկույցներն ուղեկցվեցին թեմաների վերաբերյալ ակտիվ քննարկմամբ, ինչպես նաև համեմատականներ անցկացվեցին ոլորտում գործող ՀՀ օրենսդրության հետ։

Դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում։

27 հունվարի 2022 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page