Support to the justice reform in Armenia
View all project news
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ իրականացումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ծրագիրը ֆինանսավորվում Է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․-ի ծրագրի շրջանակում։
Ծրագրի նպատակն է ապահովել, որ Հայաստանի բնակչությունը օգտվի եվրոպական չափանիշներին համա-պատասխան իր իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համա-կարգից։
Start date:1 March 2026
Duration: 10 months
Funding: 250 000 EUR, Donors contributing to the Council of Europe Action Plan for Armenia 2023–2026
Contact person: Ms Christina Petrosyan, Senior Project Officer
- Արդարադատության նախարարություն
- Գլխավոր դատախազություն
- Վճռաբեկ դատարան
- Բարձրագույն դատական խորհուրդ
- Հասարակական կազմակերպություններ
- Լայն հասարակություն
Քաղաքական/օրենսդրական և կարողու-թյունների զարգացման` հատուկ մշակված միջոցառումների համադրմամբ։
- Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության օրենսդրության արդյունավետ կիրառումը։
- Արդարադատության նախարարության կարողություն-ներն ամրապնդվել են՝ մշակելու եվրոպական չափանիշներին համապատասխան վարչական դատավարության օրենսգիրք։
- Բարձրագույն դատական խորհրդի կառավարումը, թափանցիկությունը և գործառնական արդյունավետությունը ամրապնդվել են ներքին ընթացակարգերի բարելավման միջոցով։
- Վճռաբեկ դատարանը բարելավել է դատական գործերի մասով հետևողականությունը, հասանելիությունը և որակը՝ մեջբերումների և հղումների համակարգի ներդրման և գործարկման շնորհիվ։
- Ներազգային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կարողություններն ամրապնդվել են՝ գնահատելու արդարադատության ընթացիկ բարեփոխումները և պլանավորելու ապագա ռազմավարությունը։
