Back «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հունիսի 6-ին և 8-ին կազմակերպել էր երկու կլոր սեղան-քննարկում՝ նվիրված «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծին։ Այս կարևորագույն նախաձեռնության նպատակն էր նպաստել օրենքի նախագծի և հարակից օրենսդրական ակտերի լրացուցիչ մշակմանը։ Այսպիսով Հայաստանի օրենսդրական և իրավակիրառ պրակտիկան կներդաշնակեցվեն եվրոպական չափանիշներին համահունչ՝ խթանելու մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Կլոր սեղան-քննարկումներին մասնակցեցին ավելի քան  60 ներկայացուցիչներ շահառու կառույցներից, միջազգային և հասարակական կազմակերպություններից։ Այն կարևոր հարթակ հանդիսացավ նոր օրենքի վերաբերյալ առաջարկությունները քննարկելու, կառուցողական երկխոսություն ծավալելու, ինչպես նաև առկա խնդիրներին անդրադառնալու համար։

Օրենքի նախագծի ընդունումն անմիջական ազդեցություն կունենա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների կատարման վրա, մասնավորապես «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործերի խմբում վերհանված խնդիրների առնչությամբ՝ կապված դատական վարույթների չափազանց երկարատևության, ներպետական դատարանների վճիռները չկատարելու կամ ուշ կատարելու հետ:


Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 08/06/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page