Back Եվրոպայի խորհրդի գործընկերները ամփոփեցին «Աջակցություն Հայաստանում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի միջանկյալ արդյունքները

Եվրոպայի խորհրդի գործընկերները ամփոփեցին «Աջակցություն Հայաստանում ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի միջանկյալ արդյունքները

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի երկրորդ նիստը։ Ծրագիրն իրականցվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Ծրագրի համակարգող խորհուրդը Ծրագրի ռազմավարական որոշումներ կայացնող մարմինն է: Համակարգող խորհրդի գործունեության նպատակներն են՝ ուղղորդել Ծրագրի իրագործումը, երաշխավորել շահառու կառույցների գործողությունների միջև

սերտ կապերի ստեղծումը, ինչպես նաև ապահովել աշխատանքների նախագծումը, իրականացումը և թափանցիկությունը՝ Ծրագրի նպատակներին և խնդիրներին համահունչ:

Գործընկերները բարձր գնահատեցին Ծրագրի ընթացքում ձեռք բերված շոշափելի արդյունքները, հայտնեցին իրենց երախտագիտությունը գերազանց համագործակցության համար, ինչպես նաև շեշտեցին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության շարունակականության կարևորությունը՝ Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու հարցում, ինչն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո գտնվող ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։

Գործընկերներն իրենց լիազորությունների շրջանակներում լիակատար հանձնառություն հայտնեցին Ծրագրի արդյունքների ձեռքբերման գործում, որոնք որոշիչ դերակատարում կունենան նաև ազգային մակարդակում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ուղղությամբ:

YEREVAN, ARMENIA 29/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում խափանման այլընտրանքային միջոցների կիրառման խթանմանը

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդլայնել է խափանման միջոցների տեսակները՝ սահմանելով վարչական հսկողությունը և տնային կալանքը, որն իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ այլընտրանքային խափանման միջոցների շարքում ամենամոտն է կալանքին։  Օրենսգրքի նոր դրույթների պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով Եվրոպայի Խորհուրդը աջակցում է քրեական արդարադատության դերակատարներին նոր գործելակերպի ներդրման հարցում՝ բարելավելով նրանց մասնագիտական հմտությունները և փոխելով նրանց վերաբերմունքը քրեական դատավարության մյուս մասնակիցների հանդեպ՝ նոր օրենսդրությանը համապատասխան։

Հունիսի 19-20-ը Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրերը համատեղ կազմակերպել էին իրավական ոլորտի մասնագետների, այդ թվում՝ պրոբացիայի ծառայութան ներկայացուցիչների համար նախատեսված գործնական ուղեցույցների քննարկում, որոնք անդրադառնում են այլընտրանքային խափանման միջոցների արդյունավետ կիրառմանը խոչընդոտող օրենսդրական և գործնական խնդիրներին:

Մինչ ուղեցույցների նախապատրաստումը տեղեկություններ են հավաքագրվել Վճռաբեկ դատարանի, Գլխավոր դատախազության և Պրոբացիայի ծառայության կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի դիմաց ազատման և երկրից բացակայելու արգելքի վերաբերյալ հնարավոր լուծումներ մշակելու նպատակով: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ կապված ներպետական օրենսդրության հարցերը, այդ միջոցների կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և եվրոպական լավագույն փորձի լույսի ներքո ներպետական մակարդակով տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման գործնական հարցերը։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանն աջակցելու և պրոբացիայի ծառայությունների և Հայաստանի քրեական արդարադատության համակարգի մյուս առանցքային դերակատարների միջև առավել սերտ համագործակցության համար անհրաժեշտ հետագա քայլերի մշակումը:

Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը»  ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագիրն իրականացվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ.գործողությունների ծրագրի շրջանակներում:

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 19-20 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page