2023 թ.-ի նոյեմբերին Երևանում կազմակերպվել էր երկօրյա վերապատրաստման դասընթաց 25 դատավորների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի առկա հարցերին: Քննարկված թեմաները բխում են «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» գործերի խմբից, որոնք գտնվում են ԵԽ Նախարարների կոմիտեի ստանդարտ վերահսկողության ներքո, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ի թիվս այլ խնդիրների արձանագրել է, որ անհիմն սահմանափակվել են այն վկաներին հարցաքննելու իրավունքը, ում ցուցմունքները վճռորոշ դեր են ունեցել մեղադրական եզրակացությունը հիմնավորելու մեջ (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 3-րդ կետ)։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատուկ երաշխիքներն արդար դատաքննության սկզբունքի դրսևորումներ են քրեական գործերում ծագող դատավարական բնորոշ իրավիճակների առնչությամբ, սակայն դրանց իրական նպատակն է քրեական ողջ վարույթի արդարությունն ապահովելը։ 6-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված երաշխիքները, հետևաբար, ինքնանպատակ չեն, և դրանք պետք է համապատասխանաբար մեկնաբանվեն այն գործառույթի լույսի ներքո, որը դրանք կատարում են վարույթի ընդհանուր համատեքստում։
Վերապատրաստման դասընթացները կազմակերպվել էին Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։
