Back Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը խորացնում են համագործակցությունը Դատարանի որոշումների կատարման մշտադիտարկման մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ

Եվրոպայի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը խորացնում են համագործակցությունը Դատարանի որոշումների կատարման մշտադիտարկման մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ

Եվրոպայի խորհուրդը և Սահմանադրական դատարանը համատեղ աշխատաժողով անցկացրեցին՝ նվիրված Սահմանադրական դատարանի որոշումների կատարման և կատարումն ապահովող կառուցակարգերի կատարելագործմանը՝ համաձայն եվրոպական ժողովրդավարական չափանիշների և լավագույն գործելակերպերի։

Աշխատաժողովը համախմբել էր Սահմանադրական դատարանի դատավորներին, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին, ազգային և միջազգային փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական դատարանների որոշումների կատարման վերաբերյալ եվրոպական լավագույն փորձը, ինչպես նաև Հայաստանում որոշումների կատարման նախնական քարտեզագրումը։ Զեկույցները, պատրաստված Սահմանադրական դատարանի հետ սերտ համագործակցությամբ, ներկայացնում են գործնական առաջարկություններ՝ վերահսկման մեխանիզմների բարելավման, թափանցիկության բարձրացման և սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման վերաբերյալ։
Մասնակիցներն ընդգծեցին սահմանադրական որոշումների կատարման համակարգված մշտադիտարկման կարևորությունը, ներառյալ՝ վերահսկման համապարփակ ընթացակարգերը, տվյալների հավաքագրման և հաշվետվությունների բարելավումը, ինչպես նաև պետական հաստատությունների հետ ավելի սերտ համագործակցությունը։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրինակները ցույց տվեցին, որ հաշվետվության և վերահսկման կառուցվածքավորված մեխանիզմները նպաստում են համապատասխանության և հաշվետվողականության բարձրացմանը։

Այս համատեղ նախաձեռնության արդյունքում, Դատարանը կձեռնարկի միջոցներ իր որոշումների կատարման կառուցվածքավորված մշտադիտարկման, տվյալների հավաքագրման և միջինստիտուցիոնալ համակարգման բարելավման, ինչպես նաև թափանցիկության բարձրացման ուղղությամբ՝ իր գործելակերպը առավել մոտեցնելով եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին։
Աշխատաժողովը եզրափակվեց կողմերի փոխադարձ հանձնառությամբ՝ շարունակելու համագործակցությունը և բացահայտելու նոր ուղիներ՝ Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգում լավագույն գործելակերպերը ներդնելու համար։
 

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի` 2023-2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page