2025 թվականի ապրիլի 28-30-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ իրավական և հանրային կապերի ոլորտի մասնագետներից կազմված պատվիրակությունը իր առաջին այցն է կատարել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կառույցներ՝ քննարկումներ ծավալելով Եվրոպայի խորհրդի առանցքային հաստատությունների հետ՝ իրավական և մարդու իրավունքների մարտահրավերների շուրջ։
Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ներկայացուցիչների հետ՝ գործող մեխանիզմների գործառնական խնդիրների վերաբերյալ։
Պատվիրակությունը խորքային երկխոսություն է ծավալել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մամուլի բաժնի, HUDOC թիմի և Իրավախորհրդատուի տնօրինության հետ՝ քննարկելով Դատարանի աշխատանքի մեթոդների, հաղորդակցման գործիքների և թափանցիկության քաղաքականության հարցեր։
Այցը եզրափակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանդիպումներով, այդ թվում՝ Մեծ պալատի դատավճռի հրապարակմանը հետևելու հնարավորությամբ։
Անցկացվել են նաև թեմատիկ քննարկումներ՝ կենտրոնանալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխազդեցության, ինչպես նաև միջազգային իրավունքում իրավական և քաղաքական սկզբունքների միջև հավասարակշռության թեմաների վրա։
Եվրոպայի խորհուրդը շարունակում է հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի արդյունավետության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման բարելավմանը։
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026 թթ․ Հայաստանի գործողությունների ծրագրի ներքո։
Դիտեք այցի մասին տեսանյութը՝ https://rm.coe.int/study-visit-of-the-constitutional-court-of-armenia-council-of-europe-s/1680b5acc2
