Ո՞րն է ծրագրի նպատակը

«Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին» ծրագրի նպատակն էր օգնել համայնքներին արդյունավետ արձագանքել տեղահանված բնակչության խնդիրներին՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով: Այն ուղղված էր փախստականների ճգնաժամի հետևյալ կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներին`

  • Աջակցել այն թիրախային ծրագրերին (դրամաշնորհներին), որոնք ուղղված են փախստականներին ընդունած համայնքների անմիջական և միջնաժամկետ կարիքներին՝ հանրային ծառայությունների հզորացման ավելի երկարաժամկետ հեռանկարով:
  • Աջակցել խոշորացված համայնքների կողմից դիմակայունության զարգացման ռազմավարությունների մշակմանը և որդեգրմանը՝ ապագա ճգնաժամերին դիմակայելու նրանց պատրաստվածության աստիճանը բարձրացնելու համար:

Ծրագրի իրականացման երկկողմանի ռազմավարությունը նախատեսում էր դրամաշնորհային ծրագրի իրականացում` ուղղված փախստական բնակչության զգալի զանգված ունեցող համայնքներին:

Միևնույն ժամանակ, արտակարգ իրավիճակներին արձագանքելուց դեպի արդյունավետ դիմակայունության մեխանիզմների անցմանը նպաստելու համար դրամաշնորհների տրամադրման նախապայմանը Եվրոպայի խորհրդի չափանիշներին և սահմանված գործիքակազմերին համահունչ Դիմակայունության զարգացման ռազմավարությունների իրականացման հանձնառությունն է:

 Սկիզբ՝ 2024թ․ հունվար

 Տևողություն՝ 24 ամիս

 Ֆինանսավորում՝ 150 000 եվրո

Դոնոր՝  2023-2026թթ գործողություննների ծրագիր

Կոնտակտային անձ՝ Անի Դալլաքյան, ծրագրի ավագ պատասխանատու

 

Ովքե՞ր են ծրագրի շահառուները
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • տեղական ինքնակառավարման մարմիններ
  • ՏԻՄ ներկայացնող միավորումներ
  • քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
  • լայն հասարակություն
Ինչպե՞ս է իրականացվել ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրով  սահմանված առաջնահերթություններին համահունչ։