ԳԼԿ III. Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի նպատակն է ապահովել, որ Հայաստանի քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու ու պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը և պրոֆեսիոնալիզմը: Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված է արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):
Բյուջե՝ 1 430 000 եվրո
Տևողություն՝ 2023 թվականի մարտի 1 – 2026 թվականի փետրվարի 28
Ներբեռնել «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի մասին տեղեկատվությունը
«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շարունակություն
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը
- Քաղաքականության/օրենսդրության, կարողությունների զարգացման և իրազեկման՝ նպատակային գործողությունների համակցության միջոցով
Ովքե՞ր են ծրագրի շահառուները
- Արդարադատության նախարարություն
- Սահմանադրական դատարան
- Վճռաբեկ դատարան
- Դատավորների ընդհանուր ժողով
- Դատավորների միություն
- Արդարադատության ակադեմիա
- Բարձրագույն դատական խորհուրդ
- Գլխավոր դատախազություն
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
- Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
- Հասարակության լայն շրջանակներ, ներառյալ դատարաններում իրենց իրավունքների պաշտպանությունը հայցող անձինք
Ի՞նչ արդյունքի ենք ակնկալում հասնել
- Ազգային իշխանությունները տիրապետում են անհրաժեշտ կարողությունների և գործիքների 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին
- Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական կառուցակարգերը և քաղաքականությունը համապատասխանեցվել են Եվրոպայի խորհրդի չափանիշներին
- Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողություններն ընդլայնվել են պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու գործելու նպատակով
- Քրեական արդարադատության շահառուների կարողություններն ամրապնդվել են՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ ու իրավական կառուցակարգերի և կիրառման պրակտիկայի միջոցով
Հրատարակություններ
Գենդերային հավասարությունը Հայաստանի դատական համակարգում․ մարտահրավերներ և հնարավորություններ
Դատական որոշումների որակի բարելավման վերաբերյալ ձեռնարկ
Գործնական ուղեցույց հաշտարարության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2021 թվականի որոշումների
Հայաստանի հանրապետության Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի 2022-2023 թվականների որոշումների ընտրանի
«Դատավորների արտահայտվելու ազատության մասին» ԵԴԴԽ կարծիք թիվ 25 (2022թ․) (հայերեն տարբերակ)
Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդ (ԵԴզԽԽ) Կարծիքների հավաքածու թիվ 1-18 (2007-2023)
«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:
ԳԼԿ-ն տրամադրում է նպատակային աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրենց օրենսդրությունն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Այն աջակցում է, մասնավորապես, Արևելյան գործընկերության երկրների ներպետական բարեփոխումներին՝ արդարադատության ամրապնդման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, հավասարության ապահովման և խտրականության բացառման, կանանց համար արդարադատության հասանելիության խթանման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով:
FOLLOW US
Partnership for Good Governance
Council of Europe Office in Yerevan
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման դեպարտամենտի Համագործակցության ծրագրերի վարչության կողմից:
► Գործընկերություն հանուն լավ կառավարման
Կայք՝ http://partnership-governance-eu.coe.int/
Էլ․ փոստ՝ [email protected]
► Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Կայք՝ https://www.coe.int/yerevan
Էլ․ փոստ՝ [email protected]