Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում

Սկիզբ՝ 15 հուլիսի 2019
Տևողություն՝ 36 ամիս
Բյուջե՝ 900 000 եվրո
Դոնոր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն
Գործընկերներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի համայնքների միություն

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում տեղական ժողովրդավարության որակը և նպաստել տեղական իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահության և հավատի ամրապնդմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներառականության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման միջոցով: Սահմանված նպատակներին հասնելու համար Ծրագիրն աշխատում է երկու հիմնական ուղղությամբ․

  • ազգային մակարդակում ծրագիրն աջակցում է Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացմանը՝ նպաստելով իր անդամ համայնքների շահերը ներկայացնելու Միության մանդատի իրացմանը, ինչպես նաև աջակցելով կենտրոնական և տեղական իշխանությունների միջև կանոնավոր խորհրդակցական մեխանիզմ ստեղծելու գործընթացին,
  • տեղական մակարդակում ծրագիրն աշխատում է մեծացնել ՏԻՄ-երի իրազեկվածությունը տեղական մակարդակում քաղաքական բարեվարքության, էթիկայի, թափանցիկ և բաց կառավարման Եվրոպայի խորհրդի սահմանած չափանիշների վերաբերյալ՝ աջակցելով տեղական իշխանություններին բարեվարքության տեղական կանոնակարգեր և հակակոռուպցիոն ռազմավարություններ մշակելու, ընդունելու և իրագործելու հարցում:

Ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

1․ Հայաստանի համայնքների միության կողմից ներկայացված տեղական իշխանությունների կարողությունները հզորացված են, մասնավորապես

  • Կառավարությունը պատշաճ կերպով խորհրդակցում է տեղական իշխանությունների հետ վերջիններիս ուղղակիորեն վերաբերող հարցերի վերաբերյալ,
  • Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողություններն ամրապնդված են և այն գործում է որպես հուսալի և կայուն կառույց։

2․ Տեղական իշխանությունները խրախուսում են քաղաքացիների մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացում և առաջնորդվում են տեղական ժողովրդավարության, թափանցիկ և բաց կառավարման, քաղաքական բարեվարքության և էթիկայի եվրոպական ստանդարտներով, մասնավորապես՝

  • տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առաջարկությունները կիրառվում են ՏԻՄ-երի կողմից,
  • քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու տեղական մակարդակում ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին։
Ծրագրի հրատարակությունները