Back Տեղահանված բուժաշխատողների հոգեբանական կարիքները Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում են

Եվրոպայի խորհուրդն աջակցում է փախստականներին՝ հասցեագրելով տեղահանության հոգետրավման և հոգեբանական կարիքները։
Տեղահանված բուժաշխատողների հոգեբանական կարիքները Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում են

2023թ սեպտեմբերին տեղի ունեցած տեղահանման ժամանակ բուժաշխատողները ամենաշատ տուժածների թվում էին։ Մասնագիտական ​​պարտականություններից ելնելով՝ որպես առաջին արձագանքողներ, նրանք ավելի խոցելի էին տրավմայի տեսանկյունից։

Այս առումով, որպես «Հայաստանում փախստականների հոսքին համապարփակ արձագանքման փաթեթ»-ի մաս, Եվրոպայի խորհուրդը, առաջնահերթություն է տվել տեղահանված բուժաշխատողներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն՝ որպես փախստական ​​բուժաշխատողներին Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրելու գործում պետությանը տրամադրվող բացառիկ աջակցություն: Բարեկեցության խթանումը և ինտեգրման ընթացքում հուզական սթրեսի հետևանքների հաղթահարումը կարևորագույն նշանակություն ունեն պացիենտների, ընդհանուր բնակչության և տեղահանված անձանց հոգեբանական կարիքներին արձագանքելու տեսանկյունից: 

Մշակվել են կարողությունների զարգացման ​​միջոցառումներ՝ ուղղված տեղահանության ընթացքում կուտակված հոգեբանական սթրեսին արձագանքելուն և տեղահանված բուժաշխատաղներին նոր պայմաններում դիմադրության գործիքներով զինելուն: Շուրջ 200 փախստական բուժաշխատողների հետ այս ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքը մեկնարկել է 2024թ և ստեղծել է ապահով միջավայրի մթնոլորտ, որը նպաստում է, որպեսզի նրանք հետագայում հաղթահարեն իրենց հուզական սթրեսը:

Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համա իր տեսակի մեջ այս առանձնահատուկ նախաձեռնությունն ամփոփելու համար նոյեմբերի 21-22-ին այս նախաձեռնության շրջանակներում կազմակերպված հոգեբանական կարողությունների զարգացման հատուկ դասընթացը միավորեց մոտ 35 տեղահանված բուժաշխատողների: Դասընթացը ծառայեց որպես լավ հարթակ հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման և դիմադրության հոգեբանական ռեսուրսների բացահայտման ու քարտեզագրման համար:

Կարողությունների զարգացման միջոցառման արդյունքում փախստական ​​բուժաշխատողները բացահայտեցին ինքնադիմադրության նոր մեխանիզմներ, որոնք նրանց հնարավորություն կտան վերանայել սեփական փորձը և զարգացնել մասնագիտական ​​ինքնապահպանման հմտություններ։ Սա նաև կնպաստի գործընկերների միջև փոխադարձ աջակցության մշակույթի ձևավորմանը և Հայաստանում պացիենտներին տրամադրվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 21-22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page