Back Պացիենտակենտրոն առողջապահություն Հայաստանում. էթիկական չափանիշների դերը

Պացիենտակենտրոն առողջապահություն Հայաստանում. էթիկական չափանիշների դերը

«Բուժաշխատողների էթիկայի կանոնների» վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստման երկօրյա դասընթացը (ToT), որը միավորեց ապագա դասընթացավարներին՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական չափանիշները ամրապնդելու նպատակով տեղի ունեցավ 2025 թվականի հոկտեմբերի 4-5-ին Երևանում։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ: Մասնակիցները ուսումնասիրեցին առողջապահության ոլորտում էթիկայի վերաբերյալ եվրոպական և հայկական չափորոշիչները՝ կենտրոնանալով պացիենտ-բժիշկ հարաբերություններում էթիկական սկզբունքների, շահերի բախման բացակայության, բժշկական գաղտնիքի, ինչպես նաև իրազեկված համաձայնության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրը ներառում էր փորձագետների կողմից վարվող դերային խաղեր, իրական դեպքերի ուսումնասիրություններ և գործնական վարժություններ: Ավարտական հանձնարարությունը հաջողությամբ հանձնած մասնակիցները կստանան հավաստագրեր՝ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ կրեդիտավորված շարունակական մասնագիտական ​​զարգացման (ՇՄԶ) դասընթացներ անցկացնելու համար:

Վերապատրաստումը կազմակերպվել էր ի աջակցություն ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշման կատարմանը, համաձայն որի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած հավաստագրման յուրաքանչյուր հերթական հնգամյա շրջափուլի ընթացքում ավագ և միջին բուժաշխատողները պարտավոր են ունենալ էթիկայի կանոնների ոլորտում առնվազն 10 շարունակական մասնագիտական ​​զարգացման (ՇՄԶ) կրեդիտ: Առողջապահության ոլորտում լիազոր մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը սահմանել է, որ նման դասընթացներ կարող են վարել միայն հավաստագրված դասընթացավարներ:

Այս վերապատրաստման դասընթացը Հայաստանի առողջապահության բարեփոխումների օրակարգի անկյունաքարն է, որի նպատակն է ամրապնդել առողջապահության ոլորտում բարեվարքությունը, պրոֆեսիոնալիզմը և պացիենտակենտրոն բուժումը՝ ի շահ հանրության առողջության պահպանության։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

 

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page