Back Երիտասարդները ներգրավվում են իրենց առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում

Երիտասարդները ներգրավվում են իրենց առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում

Նպատակ ունենալով լսելի դարձնել երիտասարդների ձայնը հանրային առողջապահական ոլորտի քննարկումներում և զարգացնելու նրանց կարողությունները՝ մասնակցելու իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, Եվրոպայի խորհուրդը հյուրընկալեց ինտերակտիվ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց Շիրակի մարզում՝ առողջապահական իրավունքներն առաջնային դարձնելով երիտասարդների համար՝ որպես իրավունքի կրողների ապագա սերունդ:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, ինչպես նաև կարևորելով անհրաժեշտությունը՝ նշելու Սեռական շահագործման և սեռական բռնության դեմ երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) Հայաստանի կողմից վավերացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս դասընթացը համախմբեց 13-15 տարեկան 47 դեռահասների Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Երիտասարդներին ուղղված ուղերձն ազդեցիկ էր. «Ձեր իրավունքները հասկանալը դրանց պաշտպանելու  առաջին քայլն է, միաժամանակ կարևոր է վստահ լինել, որ մյուսների իրավունքները ևս հարգված են»:

Երկու հագեցած օրերի ընթացքում մասնակիցները սովորեցին առողջապահական իրավունքների մասին՝ պրակտիկ վարժությունների, խմբային քննարկումների և իրական դեպքերի ուսումնասիրությունների միջոցով: Թեմաները ներառում էին իրզեկված համաձայնությունն ու բժշկական գաղտնիքը, երիտասարդների հոգեկան առողջությունն ու հուզական բարեկեցությունը, կարևորությունը՝  ներգրավված լինելու իրենց առողջության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, և թե ինչու է կարևոր երիտասարդների ձայնն առողջության պահպանման իրավունքի պաշտպանության և կայուն առողջապահական համակարգ ձևավորելու համատեքստում։ Ձեռք բերված գիտելիքները հետագայում ամրապնդվեցին գործնական վարժությունների և պատմությունների միջոցով, այդ թվում առաջնորդության վերաբերյալ, որի հետևանքով ծավալվեցին ակտիվ քննարկումներ՝ խորը ներգրավվածությամբ:

Արդյունքում երիտասարդ մասնակիցները վերադարձան իրենց համայնքներ՝ առողջապահական իրավունքների վերաբերյալ ավելի տեղեկացված և ոգեշնչված՝ պատրաստ փոփոխություններ կատարելու և վստահ, որ առողջապահական խնդիրների շուրջ հանրային երկխոսության մեջ իրենց բովանդակալից ներգրավվածությունը կարևոր և անհրաժեշտ է:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կազմակերպության հետ համագործակցությամբ։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն 22-23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page