Back Եվրոպայի խորհուրդն ամփոփում է հայ երեխաներին արտակարգ իրավիճակներում և դրանից հետո ցուցաբերվող աջակցության արդյունքները

Եվրոպայի խորհուրդն ամփոփում է հայ երեխաներին  արտակարգ իրավիճակներում և դրանից հետո ցուցաբերվող աջակցության արդյունքները

2025 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհուրդը Երևանում անցկացրեց համաժողով՝ քննարկելու Հայաստանում երեխաների պաշտպանության ամրապնդման գործում արձանագրված առաջընթացը:

Միջոցառումը, որը նախաձեռնվել էր «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացը քննարկելու համար՝ որպես Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս, հնարավորություն տվեց ամփոփել մինչ օրս գրանցված նվաճումները, գնահատել մնացած մարտահրավերները և սահմանել արտակարգ իրավիճակներում և դրանից հետո երեխաների անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունները։

Միջոցառմանը մասնակցում էին ազգային իշխանությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ, ինչպես նաև առանցքային նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրոպայի խորհրդի Երեխաների իրավունքների բաժնի ներկայացուցիչներ,  Եվրոպայի խորհդի անդամ պետությունների անկախ փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՅՈւՆԻՍԵՖ-ից, ՄԱԿ ՓԳՀ-ից, ԿԽՄԿ-ից, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից և երեխաների շահերի պաշտպանության ոլորտում գործող առաջատար ՀԿ-ներից՝ ցույց տալով համատեղ հանձնառությունը՝ Հայաստանում ինտեգրված և երեխաների համար արդյունավետ պաշտպանության համակարգի առաջմղմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ավելի քան 15 երեխա նույնպես ակտիվորեն մասնակցեցին երեխաների պաշտպանության վերաբերյալ աշխատաժողովին՝ առաջատար դեր ստանձնելով քննարկումներում և սահմանելով օրվա տրամադրությունը։

Համաժողովը մեկնարկեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանը և հիմնական գործընկեր նախարարությունների փոխնախարարների ողջույնի և բացման խոսքերով։

«Այսօր՝ ծրագրի մեկնարկից երկու տարի անց, քարտեզագրվել են խնամակալության և այլընտրանքային խնամքի համակարգերը՝ բացահայտելով ուժեղ և թույլ կողմերը՝ իրավական և քաղաքական մակարդակներում երեխայակենտրոն առաջարկություններ ներկայացնելու համար: Հիմնվելով անդամ պետություններին ճգնաժամային իրավիճակներում աջակցելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա՝ գնահատված կարիքները վերածվել են լուծումների և դրանք բավարարելու համար անհրաժեշտ գործիքների: Երեխաները, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաները, այսօր կարող են ապավինել մի համակարգի, որը նրանց ավելի լավ է հասկանում, ինչպես նաև այնպիսի մասնագետների վրա, ովքեր գիտեն՝ ինչպես գործել երեխաների լավագույն շահերից ելնելով՝ համաձայն Եվրոպայի խորհրդի չափանիշների», - ընդգծեց  Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը։

Մասնակիցները քննարկեցին երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ծնողներից անջատված երեխաների այլընտրանքային խնամքի և խնամակալության ներկայիս համակարգը՝ դիտարկելով, թե ինչպես կարելի է կիրառել թեմատիկ Կարիքների գնահատման զեկույցում նշված առաջարկությունները այն բարելավելու համար: Մասնակիցները խոսեցին ծրագրի շրջանակներում նախաձեռնված կարողությունների զարգացման մասնագիտացված դասընթացների՝ իրենց ամենօրյա աշխատանքի վրա ունեցած ազդեցության մասին և ներկայացրեցին երեխաների համար հարմարեցված նոր նյութեր՝ օգնելու երեխաներին հասկանալ իրենց իրավունքները, և իրազեկման բարձրացման գրքույկներ՝ մասնագետների գիտելիքները որոշակի հարցերի շուրջ խորացնելու նպատակով: Տարբեր եվրոպական երկրներից հրավիրված փորձագետները ներկայացրին իրենց մոտեցումները՝ արտակարգ իրավիճակներում երեխաների պաշտպանության վերաբերյալ՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչպես կարելի է ապահովել երեխաների անվտանգությունը բոլոր միջավայրերում։

Օրն ավարտվեց առանցքային հարցերի շուրջ ընդհանուր մտորումներով և Հայաստանում երեխաների համար ավելի անվտանգ միջավայր ստեղծելու հանձնառության վերահաստատմամբ: Եվրոպայի խորհուրդը հայտարարեց նախագիծը մեկ տարով երկարաձգելու մասին՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում կաջակցի ազգային իշխանություններին երեխաների պաշտպանության մասին նոր ընդունված օրենքների իրականացման և երեխաների սեռական բռնության ու շահագործման դեմ երաշխիքների հետագա ամրապնդման հարցում:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս է, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ միջազգային և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան երեխաների պաշտպանության համակարգի դիմակայունությունն ու կարողությունները հզորացնելու նրանց ջանքերում։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ 1) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաների պաշտպանություն հետկոնֆլիկտային համատեքստում, և 2) երեխաների պաշտպանություն սեռական բռնությունից և շահագործումից։

Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրը, ի թիվս այլնի, աջակցում է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:

 Սկիզբ՝ 1 հունվարի 2024

 Տևողություն՝ 36 ամիս

 Ֆինանսավորում՝ 860 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: 

Ո՞րն է ծրագրի նպատակը
  • որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
  • կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
  • բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։