Back Եվրոպայի խորհուրդն ամրապնդում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտում հայ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները՝ նշելով սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության օրը

Եվրոպայի խորհուրդն ամրապնդում է երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտում հայ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները՝ նշելով սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության օրը

Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին շուրջ 30 ազգային և միջազգային գործընկերներ, փորձագետներ և ոլորտի մասնագետներ։

2015 թվականին մեկնարկած այս օրը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ» արշավի շարունակությունը և հիշեցնում է դաժան իրականության մասին. Եվրոպայում յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը բռնության զոհ է դառնում, այդ թվում ՝ սեռական բռնության։

Այս տարվա թեման՝ «Երեխաների պաշտպանության ուժեղացում Սեռական շահագործումից և սեռական բռնությունից՝ ապացուցահեն քաղաքականության մշակման միջոցով», ընդգծում է վստահելի և համապարփակ տվյալների կարևորությունը երեխաների պաշտպանության արդյունավետ քաղաքականության և գործելակերպերի ձևավորման համար: Այս համատեղ ջանքերը հիմնված են Եվրոպայի խորհրդի Լանցարոտեի կոնվենցիայի՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված հիմնական միջազգային իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի վրա, որը Հայաստանը վավերացրել է բոլոր մյուս 46 անդամ պետությունների հետ միասին։

Երեխաները շարունակում են մնալ իրենց պաշտպանության համար մշակված քաղաքականության հիմնական շահառուները։ Նրանց տեսակետները օգնում են պատկերացում կազմել առկա վտանգների, առօրյա կյանքի և գործող միջոցառումների արդյունավետության մասին։

Կլոր սեղանը հնարավորություն տվեց անդրադառնալու Եվրոպայի խորհրդի չափանիշներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի վճռին, որը վերաբերում էր սեռական բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող երեխայի անբավարար պաշտպանությանը։

Բացի այդ, միջոցառման ընթացքում նշվեց նաև երեխաների համար և երեխաների հետ աշխատող մասնագետների առաջին խմբի նվաճումները, այդ թվում՝ հանրային ​​ծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների, փաստաբանների և այլոց:

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում։

 

*Նշում: Իրավաբանական մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը՝ HELP-ը, աջակցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման գործում: Դրա հիմնական նպատակն է բարձրացնել դատավորների, փաստաբանների և դատախազների կարողությունները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում և դրանից դուրս՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն իրենց ամենօրյա աշխատանքում կիրառելու համար:

ԵՐԵՎԱՆ 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Ո՞րն է ծրագրի նպատակը

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս է, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ միջազգային և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան երեխաների պաշտպանության համակարգի դիմակայունությունն ու կարողությունները հզորացնելու նրանց ջանքերում։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ 1) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաների պաշտպանություն հետկոնֆլիկտային համատեքստում, և 2) երեխաների պաշտպանություն սեռական բռնությունից և շահագործումից։

Ծրագիրը հիմնված է հետկոնֆլիկտային պայմաններում երեխաների իրավունքները պաշտպանելու Եվրոպայի խորհրդի փորձի վրա: Եվրոպայի խորհրդի Երեխայի իրավունքների ռազմավարությանը համահունչ` ծրագիրը, ի թիվս այլնի, աջակցում է Միգրացիայի համատեքստում առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության մասին Նախարարների կոմիտեի CM/Rec(2019)11 հանձնարարականի կատարմանը:

 Սկիզբ՝ 1 հունվարի 2024

 Տևողություն՝ 36 ամիս

 Ֆինանսավորում՝ 860 000 եվրո, Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թվականների ծրագրին աջակցող դոնորներ

Կոնտակտային անձ՝ Արտյոմ Սեդրակյան, ծրագրի ավագ պատասխանատու

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

Համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ: 

Ո՞րն է ծրագրի նպատակը
  • որդեգրելով բազմակողմանի մոտեցում՝ առաջարկել Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան իրավական և քաղաքական աջակցություն՝ պաշտպանելու հայ երեխաների իրավունքները հետպատերազմյան համատեքստում,
  • կենտրոնալ հանրային ծառայողների, պատասխանատու անձանց և այլ մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ արդյունավետորեն պաշտպանելու համար հակամարտությունից տուժած հայ երեխաների, ներառյալ՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների իրավունքները,
  • բարձրացնել արդյունավետ խնամակալության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին երեխաների ու ծնողների իրազեկվածությունը։