Back Հանրային ծառայողները և մասնագետները զարգացնում են իրենց կարողությունները առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության գործում

Հանրային ծառայողները և մասնագետները զարգացնում են իրենց կարողությունները առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների արդյունավետ խնամակալության գործում

Հոկտեմբերի 11-12-ը Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր երկօրյա աշխատաժողով արդյունավետ խնամակալության թեմայով՝ համախմբելով տեղական իշխանությունների շուրջ 30 ներկայացուցիչների:

Մասնակիցների թվում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի մի շարք համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն էր բարելավել երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքից անջատված երեխաների խնամակալության համակարգի վերաբերյալ ըմբռնումն ու վերջինիս իրականացումը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են խնամակալությունը կարգավորող միջազգային և ազգային իրավական շրջանակներն ու Հայաստանում դրանց ընթացակարգային կիրառումը, ինչպես նաև միգրացիայի և հետճգնաժամային իրավիճակների հետ կապված հատուկ նկատառումներ:

Քննարկման ընթացքում առանձնահատուկ շեշտադրված էր «երեխայի լավագույն շահի» սկզբունքը և խնամակալության գործընթացներում ներգրավված պետական ​​մարմինների միջև համակարգումը:

Այս նախաձեռնությամբ Եվրոպայի խորհուրդը նպատակ ուներ ամրապնդել համագործակցությունը համապատասխան մարմինների միջև խոցելի երեխաների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ապահովել խնամակալության վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքման համալիր փաթեթի մաս՝ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում։


 

 

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 11-12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page