Back Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջաններ. հավասարության մարմինների դերի ամրապնդում՝ խտրականությունից տուժածների համար աջակցությունն ու հասանելիությունը բարելավելու համար

Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջաններ. հավասարության մարմինների դերի ամրապնդում՝ խտրականությունից տուժածների համար աջակցությունն ու հասանելիությունը բարելավելու համար

Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների հավասարության մարմինների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին խտրականության տուժածներին աջակցության բարելավման և արդարադատության հասանելիության ամրապնդման գործնական մոտեցումները: Տարածաշրջանային սեմինարը հարթակ հանդիսացավ՝ գործընկերների փորձի ուսուցման, համագործակցության և Հավասարության մարմինների եվրոպական ցանցի (Equinet) ապագա աջակցության պլանավորման համար:

Միջոցառման ընթացքում ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կողմից «Հավասարության տվյալների վերաբերյալ եվրոպական ձեռնարկի» ներկայացման ժամանակ ընդգծվեց խտրականության մոնիթորինգի և արդյունավետ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն ձևավորելու համար տվյալների հավաքագրման և օգտագործման կարևորությունը: Մասնակիցները կիսվեցին տուժածների օգնության մոդելներով, քննարկեցին քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը և ուսումնասիրեցին խտրականության դեպքերում արդարադատության հասանելիությունը բարելավելու ուղիները, այդ թվում՝ իրավապահ մարմինների և դատական ​​​​համակարգերի հետ համագործակցության միջոցով:

Առաջ նայելով՝ հավասարության մարմինները սահմանեցին կարողությունների զարգացման առաջնահերթ ոլորտները, այդ թվում՝ ատելության խոսքի և ռասայական խտրականության դեմ պայքարը, արձագանքը հատույթային և համակարգային խտրականությանը, ալգորիթմական կողմնակալությանը, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ ըմբռնումը բարելավելու և շոշափելի դարձնելու համար գործընկերության ամրապնդումը։

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երկու անդամներ նույնպես մասնակցեցին նշված միջոցառմանը, ինչպես նաև հոկտեմբերի 28-29-ը կազմակերպված Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարին նվիրված տարածաշրջանային սեմինարին։

Այս միջոցառումը կազմակերպվել է «Հավասարության և խտրականության կանխարգելման խթանում. ավելի դիմակայուն և ներառական հասարակությունների ձևավորման ուղղությամբ» ծրագրի և «Արևմտյան Բալկաններում հավասարության խթանում և ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքար» գործողության շրջանակներում, որոնք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական միջոցներ Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» համատեղ  ծրագրերի մաս են կազմում։

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 27-28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page