Նոյեմբերի 8-9-ը Հայաստանի Հանրապետության 25 ոստիկան, դատախազ և քննիչ ավարտեցին երկօրյա վերապատրաստում Հայաստանում ատելության հիման վրա կատարված հանցագործությունների դեմ արդյունավետ իրավապահ մարմինների արձագանքի վերաբերյալ: Մասնակիցները ձեռք բերեցին ատելության հիման վրա կատարված միջադեպերը բացահայտելու և հետաքննելու, ինչպես նաև տուժածների համար արդարադատություն և պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ հմտություններ՝ համաձայն Եվրոպայի խորհրդի հիմնական չափորոշիչների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի:
Ատելության հանցագործությունների և խտրականության դեմ պայքարում մասնագիտացած երկու դասընթացավարների ղեկավարությամբ անցկացված դասընթացը իրավապահ մարմիններին տրամադրեց համապարփակ պատկերացում այն մասին, թե ինչու են ատելությամբ դրդված միջադեպերն ու փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունը պահանջում զգայուն և անհատական մոտեցումներ։
Դասընթացը նաև խթանեց իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տրամադրված տվյալների և պատկերացումների շնորհիվ միջոցառումը բարձրացրեց իրազեկվածությունը ատելության հիման վրա հանցագործությունների տարածվածության և անհատ տուժածների և համայնքների վրա ատելության խորը ազդեցության վերաբերյալ՝ անդրադառնալով նաև թերհաղորդման խնդրին:
Միջոցառումը ընդգծեց իրավապահ մարմինների հիմնական պարտականությունը՝ պաշտպանել անհատներին, մանրակրկիտ հետաքննել և քրեական հետապնդում իրականացնել, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին տրամադրել հավասար, հարգալից և ներառական ծառայություններ։
Դասընթացը հնարավորություն ընձեռեց նաև թողարկելու Եվրոպայի խորհրդի ուսումնական ձեռնարկը ատելության հիման վրա հանցագործություններին ոստիկանության արձագանքի վերաբերյալ, որն այժմ հասանելի է հայերենով՝ որպես հետագա դասընթացավարման գործիք։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի ՍՈՋԻԵՍԿ ստորաբաժանման և Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» համատեղ ծրագրի շրջանակներում՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։
