Back Քննարկումներ հայ գործընկերների հետ՝ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ

Քննարկումներ հայ գործընկերների հետ՝ խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ

«Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) համախմբեց գործընկերներին և շահառուներին՝ ներկայացնելու և քննարկելու խտրականության և ատելության դեմ պայքարի ոլորտներում 2024 թ․ մարտից մինչև 2025 թ․ մայիսը իրականացված հիմնական գործողություններն ու ծրագրային նվաճումները: Ծրագրի Տեխնիկական հանձնաժողովի նիստը թույլ տվեց գործընկերներին կիսվել իրենց դիտարկումներով և գաղափարներով՝ մինչև Ծրագրի աշխատանքային պլանով նախատեսված ավարտը իրականացվող գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության ամենահրատապ կարիքներն ու ուղղությունները: Հանդիպմանը հաջորդեց ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ պետություններին ուղղված CM/Rec(2022)16 հանձնարարականի ներկայացումը: Հաջորդող քննարկումն անդրադարձավ վերջինիս կիրառմանը հայաստանյան համատեքստում։

Գործընկերներն ու շահառուները շնորհակալություն հայտնեցին Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը վերջին 12 ամիսների ընթացքում կազմակերպված 10 դասընթացների, աշխատաժողովների, աշխատանքային քննարկումների և այլ կարևոր միջոցառումների և դրանց արդյունքների համար: Նշված ժամանակահատվածում կազմակերպված միջոցառումներում ներգրավվել է ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ: Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ՝ իրենց առօրյա աշխատանքում խտրականության դեմ պայքարի ոլորտում եվրոպական չափանիշները ներդնելու համար՝ նպաստելով Հայաստանի բոլոր քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և իրավունքների ավելի լավ պաշտպանությանը: Հանդիպման ընթացքում Ծրագրի հետ գործընկերող ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քննարկեցին համատեղ ջանքերի հետևողականությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով հետագա գործողությունների հեռանկարները:

Տեխնիկական հանձնաժողովի նիստին հաջորդեց Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից Ծրագրի գործընկերներին, դեսպանությունների և միջազգային հաստատությունների ներկայացուցիչներին ներկայացված ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ CM/Rec(2022)16 Հանձնարարականի վերլուծությունը (տես՝ փաստաթղթի անգլերեն և հայերեն տարբերակները): Հանձնարարականը հետապնդում է ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի համապարփակ մոտեցման ձևավորումը: Կազմակերպված ներկայացումը համալիր կերպով ուսումնասիրեց Հանձնարարականը։ Ընդգծվեց, թե ինչպես է վերջինս օգտագործում ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ մոտեցումը մարդու իրավունքների շրջանակներում: Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն տվեց իմանալ ավելին տարբեր դերակատարների պարտականությունների և դերի մասին Հանձնարարականը իրականացման գործում, ինչպես նաև այս ոլորտում գործողությունների և բարելավմանն ուղղված գործնական գաղափարների մասին:

Միջոցառումները կազմակերպվել են «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» տեղական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։

 

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 26 ՄԱՅԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page