Back Եվրոպայի խորհուրդը նպաստում է շահագրգիռ մարմինների բազմակողմանի երկխոսությանը Հայաստանում՝ քննարկելու ատելության և խտրականության վերաբերյալ զեկուցման մեթոդները

Եվրոպայի խորհուրդը նպաստում է շահագրգիռ մարմինների բազմակողմանի երկխոսությանը Հայաստանում՝ քննարկելու ատելության և խտրականության վերաբերյալ զեկուցման մեթոդները

Եվրոպայի խորհուրդը նպաստել է կլոր սեղան-քննարկման կազմակերպմանը՝ ատելության խոսքի, ատելության հիման վրա հանցագործությունների և խտրականության դեպքերի մասին զեկուցելու գործում պետական ​​և ոչ պետական ​​գործընկերների համագործակցությունը բարելավելու համար: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի, արդարադատության նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառումը կազմակերպվել էր ՄԻԵԴ-ի «Օգանեզովան ընդդեմ Հայաստանի» գործով վճռի իրականացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում: Ավելի վաղ՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին, անցկացվել էր ատելության հիման վրա հանցագործության և խտրականության հետ կապված տվյալների հավաքագրման մեխանիզմների վերաբերյալ դասընթաց:

Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին զեկուցման հիմնական առանձնահատկությունների շուրջ, ինչպես նաև հնարավորություն ունեցան իմանալու, թե ատելությունն ու խտրականությունը ինչպես են անդրադառձվում Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետություններում, մասնավորապես՝ Ավստրիայում և Իտալիայում:

Կլոր սեղանը թույլ տվեց պետական ​​և ոչ պետական ​​հաստատություններին խորացնել իրենց հմտությունները՝ աշխատելով զգայուն դերակատարների հետ, ինչպիսիք են ատելության հանցագործությունից տուժածները և հանցագործության վկաները, ինչպես նաև ձեռք բերել լրացուցիչ գիտելիքներ ատելության խոսքի նույնականացման, դրա մոնիթորինգի և առցանց տիրույթում դրա դեմ պայքարի վերաբերյալ:

Սույն միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page