Ազգային, էթնիկ և կրոնական համայնքների նկատմամբ ատելության հիման վրա հանցագործությունները նույնականացնելու, քննելու և կանխելու ուղղությամբ իրենց համագործակցությունը ամրապնդելու և կարողությունները բարելավելու նպատակով անցկացվեց փորձի փոխանակում Հայաստանից, Մոնտենեգրոյից և Սերբիայից ոստիկանության աշխատակիցների, քննիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ միջև։
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել է իրավապահ մարմինների մասնագետներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ներգրավելով նաև ԵՄ և Եվրոպայի խորհրդի փորձագետների։ Չորսօրյա միջոցառումը խթանել է ոստիկանության ներառական գործելակերպը, ամրապնդել իշխանությունների և փոքրամասնությունների միջև երկխոսությունն ու վստահությունը։
2025 թվականի հունիսին Ալբանիայի Դուրրես քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային աշխատաժողովի հիման վրա՝ միջոցառումը միավորել է գործնական փոխանակման և վերապատրաստման նստաշրջաններ։ Մասնակիցները քննարկել են այն, թե ինչպես ճանաչել և գրանցել նախապաշարմունքների ցուցիչները, պայքարել անհանդուրժողականության դեմ ներքին ռազմավարություններով և ընթացակարգերով, հավաքել և վերլուծել ատելության հանցագործությունների տվյալները, ամրապնդել համայնքային ոստիկանության մոտեցումները և ապահովել ատելության հիման վրա կատարված հանցագործությունների արդյունավետ քննությունը։ Քննարկումները կենտրոնացել են համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ սերտ և կառուցվածքային փոխգործակցությունը զարգացնելու վրա, դիտարկելով գործնական մոտեցումներ՝ հաստատություններում երկխոսության, խորհրդատվության, մոնիթորինգի և համատեղ գործողությունների ուղիներ ստեղծելու նպատակով։
Եվրոպայի խորհրդի երկու փորձագետներ՝ ոստիկան և մարդու իրավունքների փաստաբան, իրավապահ գործունեության մեջ ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովի ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարի 11-րդ Ընդհանուր քաղաքականության առաջարկությունը, որը վերաբերում է ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարին ոստիկանությունում, ինչպես նաև Նախարարների կոմիտեի CM/Rec(2024)4 Հանձնարարականը՝ ատելության հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ։
Արմավիր մարզում անցկացված դաշտային այցը հնարավորություն ընձեռեց տեղում ծանոթանալ համայնքային ոստիկանության գործելակերպին։ Եզդիների և ասորի համայնքների, ինչպես նաև Արմավիրի համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հետ հանդիպումները ցույց տվեցին, թե ինչպես տեղական երկխոսությանն ու վստահության վրա հիմնված համագործակցությունը կարող են ամրապնդել փոքրամասնությունների պաշտպանության արդյունավետությունը։
Փորձի փոխանակման միջոցառումը վերահաստատեց ոստիկանության և քաղաքացիական հասարակության ընդհանուր հանձնառությունը՝ մարդու իրավունքների վրա հիմնված ներառական ոստիկանության ուղղությամբ, զարգացնելով տարածաշրջանային աշխատակիցների ցանցը, որոնք պայքարում են խտրականության, ատելության և անհանդուրժողականության դեմ Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում։
Այս աշխատաժողովը կազմակերպվել է «Հավասարության և խտրականության կանխարգելման խթանում. ավելի դիմակայուն և ներառական հասարակությունների ձևավորման ուղղությամբ» ծրագրի և «Արևմտյան Բալկաններում հավասարության խթանում և ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքար» գործողության շրջանակներում, որոնք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» և «Հորիզոնական միջոցներ Արևմտյան Բալկանների և Թուրքիայի համար» համատեղ ծրագրերի մաս են կազմում։
