Back Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի եռամյա համագործակցության շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության առաջընթացը

Partners at the Local Steering Committee in Yerevan

Partners at the Local Steering Committee in Yerevan

Վերջին երեք տարիների ընթացքում Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ազգային գործընկերների համատեղ ջանքերը կոնկրետ ուղղություններով բարելավել են երկրում արդարադատության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքների պաշտպանության ոլորտները: Ձեռքբերված արդյունքներին անդրադարձ կատարվեց ապրիլի 14-ին կայացած Տեղական ղեկավար կոմիտեի եզրափակիչ նիստում, որտեղ ազգային շահագրգիռ կողմերը և միջազգային գործընկերները քննարկեցին Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից տրամադրված աջակցությամբ արձանագրված առաջընթացը և հետագա քայլերը:

Հայաստանում բարեփոխումներն արդեն տեսանելի տարբերություն են ստեղծում մարդկանց առօրյա կյանքում: Դատարաններն արդեն ավելի արագ են քննում գործերը՝ պարզեցված ընթացակարգերի կիրառման արդյունքում մինչև 80%-ով կրճատվել է համակարգի ծանրաբեռնվածությունը: Բողոքարկման նոր կառուցակարգերը և ուժեղացված երաշխիքները նպաստում են արդար, թափանիցիկ և մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանող դատական ​​ակտերի կայացմանը։ Միևնույն ժամանակ, շուրջ 1000 մասնագետներ՝ այդ թվում դատավորներ և դատախազներ, բարելավել են իրենց հմտությունները՝ նպաստելով արդարադատության համակարգի նկատմամբ անձանց վստահության բարձրացմանը։ Բարեփոխումները միտված են նաև արդարադատությունն ավելի մատչելի և ներառական դարձնելուն՝ հիմք ընդունելով իրական կարիքների վերաբերյալ հավաստի տվյալները, ինչպես նաև  վերապատրաստված մասնագետների միջոցով ապահովելով կանանց համար արդարադատության հասանելիությունը: Այս աջակցությունն ինստիտուցիոնալացվում է ազգային հաստատությունների կողմից ուսումնական համակարգերում ներդրման միջոցով՝ ապահովելով բարեփոխումների շարունակականությունը:

Ազգային հաստատությունները մեծացնում են կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին միտված ջանքերը: Ազդարարների  իրավունքներն ավելի լավ են պաշտպանված իշխանությունների կողմից, քննիչներն ավելի շատ են կիրառում ապացուցահեն մոտեցումներ, իսկ պետական ​​պաշտոնյաները հետևում են բարեվարքության և էթիկական վարքագծի վերաբերյալ ավելի հստակ ուղեցույցների: Բարելավված կառուցակարգերն օգնում են բացահայտել ֆինանսական հանցագործությունները, միաժամանակ վերապատրաստված քննիչների կողմից համակարգային արձագանք է տրվում ապօրինություններին։

Ավելին՝ խտրականության և ատելության կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը նպաստում են ավելի անվտանգ և ներառական միջավայրի ձևավորմանը: Իրավապահ մարմիններն ավելի արդյունավետ են արձագանքում ատելության խոսքի տարածմամբ դրսևորվող հանցագործություններին, լրագրողները խթանում են պատասխանատու լրագրությունը, իսկ ուսանողներն ու մանկավարժներն ակտիվորեն պայքարում են ատելության խոսքի դեմ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից մեծացվել է ատելության խոսքի արդյունքում տուժած անձանց ուղղված աջակցությունը, միաժամանակ բարելավված օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության հետ ավելի սերտ համագործակցությունն ամրապնդում են այս ոլորտում առավել լայն խմբերի պաշտպանությունը:

Հանդիպումը հնարավորություն էր ամփոփելու ձեռքբերումները և վերահաստատելու Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանում արդարադատության, հաշվետվողականությանը և հավասար իրավունքների ամրապնդմանը: Առաջ գնալով անհրաժեշտ է արձանագրել, որ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի հաջորդ փուլի հիմքում դրվելու են նկարագրված նվաճումները՝ շարունակելով աջակցել արդարադատության արդյունավետության, ներառականությանը և վստահելիությանը միտված բարեփոխումներին: Ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելով՝ ծրագիրը նպատակ ունի խորացնել իրականացված աշխատանքների ազդեցությունը և ապահովել, որ մարդկանց առօրյա կյանքում տեղ գտած փոփոխությունները դառնան տևական բարեփոխումներ:

Այս միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։

 

 
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 14 ԱՊՐԻԼԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page