Back Քննարկվել է եվրոպական չափանիշների համաձայն Հայաստանի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի արդյունավետ կիրառումը

Քննարկվել է եվրոպական չափանիշների համաձայն Հայաստանի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի արդյունավետ կիրառումը

Հայաստանի Հանրապետության դատախազները, դատավորները, Արդարադատության ակադեմիայի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցեցին երկօրյա ինտերակտիվ աշխատաժողովի՝ նվիրված Հայաստանի քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի արդյունավետ կիրառմանը՝ արձանագրելով ատելության դեպքերին և խտրականությանը համարժեք արձագանքելու կարևորությունը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին կողմնակալության դրդապատճառի և կողմնակալության դրդապատճառով հանցագործությունների, արդյունավետ վերասոցիալականացման քաղաքականության, մարդու իրավունքների էական և դատավարական պարտավորությունների միջև տարբերության, ինչպես նաև խտրականության բնութագրերի վերաբերյալ հարցեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և Եվրոպայի խորհրդի չափորոշիչների: Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն արտահայտել իրենց տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ, այլև մասնակցել իրական դեպքերը վերարտադրող վարժությունների՝ ամրապնդելով խտրականության հիմքերը ճշգրիտ նույնականացնելու իրենց հմտությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրությունը և հետագա գործողությունները լրացուցիչ արժեք ապահովեցին մասնակիցների կողմից ներառական քաղաքականությունը և մոտեցումները քննարկելու համար, ինչը հատկապես կարևորվեց դատարանների աշխատանքի, ընթացիկ օրենսդրական բարեփոխումների և դատախազների առջև ծառացած գործնական մարտահրավերների համատեքստում։

Ստեղծելով վերոնշյալ շահագրգիռ մարմինների միջև անմիջական հաղորդակցության հարթակ՝ աշխատաժողովը խթանեց այս ոլորտում գործող իրավական չափորոշիչների իրականացման արդյունավետ համակարգումը։

Սույն միջոցառումը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

ԴԻԼԻՋԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 28 ՓԵՏՐՎԱՐԻ, 2026թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page