Back Հայաստանյան պետական հաստատությունները հանձնառու են համալսարանների հետ համագործակցությամբ պայքարել ատելության խոսքի դեմ

Հայաստանյան պետական հաստատությունները հանձնառու են համալսարանների հետ համագործակցությամբ պայքարել ատելության խոսքի դեմ

Հայաստանի համալսարանների և պետական ​​հաստատությունների ավելի քան 30 ներկայացուցիչներ, այդ թվում մանկավարժներ, ակադեմիական անձնակազմ և ուսանողներ քննարկեցին ատելության խոսքի դրսևորումներն ու այս թեմայով վերջին զարգացումները՝ եվրոպական չափանիշների համատեքստում: Քննարկումներն անցկացվեցին թեմատիկ կլոր սեղանի և դրան հաջորդած դասախոսության ընթացքում, որոնք համատեղ կազմակերպվել էին Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր), Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից:

Կլոր սեղան-քննարկմանը հրավիրվել էին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցանողներ, գիտնականներ և հայաստանյան համալսարանների գիտաշխատողներ՝ քննարկելու, թե ինչպես է ատելության խոսքը ազդում բարձրագույն կրթության վրա: Քննարկումների ընթացքում ընդգծվեց կրթական միջավայրում ատելության խոսքի դեմ պայքարի ներուժը, ներկայացվեցին Եվրոպայի խորհրդի համապատասխան չափորոշիչներն և եվրոպական լավագույն փորձի օրինակները:

Կլոր սեղան-քննարկմանը հաջորդեց ուսանողների համար կազմակերպված ինտերակտիվ դասախոսությունը՝ նվիրված ատելության խոսքի բացահայտմանը, գնահատմանն և դրա դեմ պայքարին, այդ թվում նաև հայաստանյան համատեքստում: Դասախոսությունը թույլ տվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնասիրել ատելության խոսքի իրական դեպքերն և դրանց հանրային դրսևորումները, ինչպես նաև՝ որպես ուսանողներ և քաղաքացիներ՝ ատելության խոսքի ազդեցությունն ու տարածումը նվազեցնելու և դրա դեմ ներգրավվելու եղանակները՝ առանց խոսքի ազատությանը վնաս հասցնելու և մարդու իրավունքների լեզվի միջոցով։

Ատելության խոսքի խնդրի լուծումը մասնակիցների կողմից ճանաչվեց կարևոր՝ ոչ միայն որպես ակադեմիական միջավայրում առողջ դիսկուրս ապահովելու համար, այլև այն պատճառով, որ համալսարանները ձևավորում են ապագա մասնագետներին, առաջնորդներին և որոշում կայացնողներին: Ակտիվորեն աշխատելով ուսանողների հետ՝ նրանց գիտելիքները բարձրացնելու և ատելության խոսքին դիմակայելու համար, կրթական հաստատությունները սերմանում են հարգանքի, կարեկցանքի և խտրականության բացառման արժեքներ, որոնք ուսանողները կրում են իրենց կարիերայում և շրջապատում:

Ատելությունից զերծ միջավայրի խթանումը նպաստում է ներառական մտածելակերպի ձևավորմանը, որը կարևոր է սոցիալական համախմբվածության և հավասարության խթանման համար՝ Եվրոպայի յուրաքանչյուր երկրում։

Միջոցառումները համատեղ կազմակերպվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Եվրոպայի խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում։

 

ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 27 ՄԱՅԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page