Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա (13 հոկտեմբեր) կապակցությամբ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Կլիմայի փոփոխության այժմյան ժամանակներում տեղական և տարածաշրջանային քաղաքական գործիչները պետք է ուսումնասիրեն ցանկացած աղետի վտանգ, որին բախվում են իրենց տարածաշրջանները և անհապաղ սկսեն գործել, այդ թվում նաև ներդրումներ կատարելով երիտասարդների կրթության և հզորացման գործում: Միայն այն պարագայում, երբ երիտասարդ սերունդները լավ պատրաստված լինեն արձագանքելու ապագա վտանգներին և աղետներին, մեզ կհաջողվի մեր քաղաքներն ու շրջանները դարձնել դիմակայուն ապագա անորոշության դեմ։
«Բնական և կլիմայական ռիսկերի և աղետների թիվը մեծանում է ողջ Եվրոպայում, և տեղական և տարածաշրջանային իշխանությունները գրեթե միշտ առաջինն են, ով արձագանքում է դրանց հետևանքներին: Աղետների դեմ ռազմավարություններն ու գործողությունները պետք է նախաձեռնվեն ոչ միայն այն ժամանակ, երբ աղետն արդեն եղել է, այլ շատ ավելի վաղ՝ զարգացնելով ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածությունը, լինի դա այն պատճառով, որ համայնքներն ուղղակիորեն տուժում են, և թե այն պատճառով, որ համայնքները պետք է միասնական լինեն:
«Սա այն մոտեցումն է, որն առաջ է քաշվել Կոնգրեսի կողմից 2024 թվականի մարտին ընդունված բնական աղետներին և կլիմայական վտանգներին տեղական և տարածաշրջանային արձագանքման 500(2024) բանաձևում և 510(2024) հանձնարարականում և կոչ է անում մշակել համապարփակ ճգնաժամային արձագանք: Այս արձագանքը հիմնված կլինի տեղական իշխանությունների և կառավարման ավելի բարձր մակարդակների, ինչպես նաև տեղական իշխանությունների միջև համագործակցության վրա, և կներառի գործողությունների պլաններ ճգնաժամից առաջ, ընթացքում, անմիջապես հետո և հետևանքնգերի գնահատումից շատ ավելի հետո՝ ռիսկերը և աղետները հաշվի առնելով: Կոնգրեսը ինքնին, ներկայումս պատրաստում է գործիքակազմ տեղական և տարածաշրջանային իշխանությունների համար, որը նպատակաուղղված է բնակչության շրջանում ռիսկերին հակազդելու պատրաստվածության բարձրացմանը»:
