Back Մոնիթորինգային առաքելության ընդառաջ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարն անդրադառնում է տեղական ժողովրդավարության առաջընթացին

Մոնիթորինգային առաքելության ընդառաջ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարն անդրադառնում է տեղական ժողովրդավարության առաջընթացին

Մինչ Հայաստանը նախապատրաստվում է 2024 թվականի նոյեմբերի 11-ին նշելու Տեղական ինքնակառավարման 28-ամյակը, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորին այցելել է Հայաստան և մասնակցել ապակենտրոնացման համատեքստում սոցիալական քաղաքականության վերաբերյալ հանրային քննարկմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ երկկողմ հանդիպումների ժամանակ իշխանությունները հաստատել են իրենց հանձնառությունը հետագա ապակենտրոնացման գործընթացին՝ որպես տեղական ինքնակառավարման հզորացման և քաղաքացիներին հասանելի որակյալ հանրային ծառայությունների մատուցման միջոց:

Ապարանի համայնքապետարան կատարած այցի ժամանակ պարոն Մորին ականատես է եղել, թե ինչպես են տեղական նախաձեռնություններն առաջ մղում սոցիալական իրավունքները և հզորացնում երիտասարդներին: Կենսունակ տեղական համայնքի երիտասարդ առաջնորդները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները խրախուսում են երիտասարդների ներգրավվածությունը և խթանում ակտիվ քաղաքացիությունը՝ հարևան Նաիրիի համայնքի գործընկերների հետ համատեղ:  Ապարանը նաև ստեղծել է սոցիալական ծառայությունների կենտրոն, որը կծառայի այդ կարևոր ծառայությունները քաղաքացիներին մատուցելու համար:

Այցը նաև հնարավորություն է ընձեռել տեղեկացնել Հայաստանի իշխանություններին 2025 թվականին Կոնգրեսի կողմից նախատեսվող մոնիթորինգային առաքելության վերաբերյալ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է ֆինանսական ապակենտրոնացումը տեղական ինքնավարության ամրապնդման համար: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը։ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է կենտրոնական, մարզային և տեղական մակարդակներում միասնական վարքականոնների մշակման նախապատրաստական ​​աշխատանքների մասին և հույս հայտնել, որ Կոնգրեսը կարող է օժանդակել հակակոռուպցիոն հարկադիր կատարողների կարողությունների զարգացմանը։

 

 
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page