Back «Հավակնոտ նպատակներ սահմանելու բացառիկ հնարավորություն». տեղական ինքնակառավարման շահագրգիռ կողմերը Համայնքային խորհրդակցության նախաձեռնության շրջանակներում քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի նախապատրաստական աշխատանքները

«Հավակնոտ նպատակներ սահմանելու բացառիկ հնարավորություն». տեղական ինքնակառավարման շահագրգիռ կողմերը Համայնքային խորհրդակցության նախաձեռնության շրջանակներում քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ապակենտրոնացման քաղաքականության հայեցակարգի հաստատումից հետո ՝ գործընթացի հիմքում դնելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կարևորությունը, ավելի քան 50 շահագրգիռ կողմեր կենտրոնական և տեղական իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային հանրությունից հավաքվել էին քննարկելու այն հիմնական հայեցակարգային դրույթները, որոնք պետք է արտացոլվեն «Տեղական ինքնակառավարման մասին» պատրաստվող նոր օրենքում։

Քննարկումը բացեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ բարձրացնելով տեղական ինքնակառավարման համակարգի վերանայման հարցում հավակնոտ նպատակներ սահմանելու անհրաժեշտությունը։ Շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին ի սկզբանե Հայաստանի հետ կողք կողքի քայլելու համար՝ ի պաշտպանություն տեղական ինքնակառավարման մարմինների, նա նշեց, որ օրենսդրական դաշտի փոփոխությունները պետք է լինեն բովանդակային, այլ ոչ թե ֆորմալ՝ արտացոլելու խոշորացման վերջին բարեփոխումների ազդեցությունը:

Աշխույժ և ակտիվ բանավեճի ժամանակ շոշափվեցին լավ ժողովրդավարական կառավարման հիմունքները, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը, համայնքապետերի և ավագանիների հարաբերությունները, տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների վերահսկումը, ընտրված ներկայացուցիչների և մարմինների ժողովրդավարական հաշվետվողականությունը  և տեղական ժողովրդավարական կյանքում քաղաքացիական մասնակցության արդյունավետ մեխանիզմների ապահովման անհրաժեշտությունը:

Մի քանի մասնակիցներ մատնանշեցին Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված Համայնքային խորհրդակցությունների այս նախաձեռնությունների կողմից ստեղծված հնարավորությունների կարևորությունը: Իրավական դաշտի բարեփոխման մեջ շահագրգիռ կողմերի ներդրումը չափազանց կարևոր է տեղական ինքնակառավարման և բարեփոխումների հետագա իրականացումն ապահովելու համար՝ համաձայն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հոդվածի 4-րդ կետի, որը նախատեսում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ խորհրդակցություններ՝ իրենց հետ ուղղակիորեն առնչվող հարցերում:

Մասնակիցներից մեկն ընդգծեց օրենքների և քաղաքականության գենդերային զգայունության ապահովման կարևորությունը, մյուսները ընդգծեցին օրենքը պարզ և ռազմավարական պահելու անհրաժեշտությունը: Մի քանիսն ընդգծեցին համայնքային ծառայողների կարգավիճակի բարելավման և կարողությունների արդյունավետ զարգացման/ՏԻՄ վերապատրաստման ծրագրի հաստատման կարևորությունը, որը կօգնի ապահովել տեղական ինքնակառավարման կայունությունը: Բոլորը համակարծիք էին այս ձևաչափով հետագա քննարկումների անհրաժեշտության մասին։

Հանդիպումը կազմակերպվել է Հայաստանում Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում – Փուլ II (DDDGGA) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի համատեքստում` Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 10/11/2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page