Back Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական ​​կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի հիմնական մասնագետներին՝ ներկայացնելու 2019 թվականի մարտից մինչև 2022 թվականի դեկտեմբերը ձեռք բերված արդյունքները։

Ծրագրի նպատակներից էր հզորացնել հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունները ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, տուժածների պաշտպանությունը, բռնարարների նկատմամբ քրեական հետապնդումը ինչպես նաև գենդերային հավասարությունը:

Ծրագիրը տրամադրել է եվրոպական չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիային համապատասխան և ազգային քաղաքականության մեջ ու իրավական համակարգում դրա նշանակության վերաբերյալ տեղեկատվություն և գիտելիք։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին անցած տարիների ընթացքում ակտիվ համագործակցության համար և ընդգծեց Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը 2023-2026թթ․ Հայաստանի համար Գործողությունների ծրագրի շրջանակներում։  

«Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել ազգային օրենսդրության կատարելագործման և ընտանեկան բռնությունից տուժածների ծառայությունների ու աջակցության ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց տիկին Շմիդտը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեցին Եվրոպայի խորհրդին շարունակական աջակցության համար և պատրաստակամություն շարունակելու Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ համագործակցությունը։ Նրանք նաև ընդգծեցին շարունակական և կայուն բարեփոխումների կարևորությունը և իրենց գնահատանքի խոսքն ուղղեցին բոլոր ներգրավված կողմերին իրենց նվիրված աշխատանքի համար։

Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի շնորհիվ ավելի քան 540 իրավաբան մասնագետներ, 165 ոստիկանության ծառայողներ և 180 սոցիալական աշխատողներ վերապատրաստվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման թեմայի շուրջ։

Եվրոպայի խորհրդի գենդերահավասարության բաժնի, կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի ենթաբաժնի ղեկավար Մարտա Բեսերան, կարեւորեց հետագա համագործակցության ոլորտները, որոնք քննարկվել են հայ շահագրգիռ կողմերի հետ կարիքների գնահատման հանդիպումնների ընթացքում։ Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրը, որը հիմնված է այս ծրագրի արդյունքների վրա, նախատեսվում է սկսել 2023 թվականին։ Այն կներառի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության և կանանց հզորացմանն ուղղված կոմպոնենտները։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ծրագրի ձեռքբերումների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ https://vimeo.com/781424216

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-22թթ. ծրագրում Գերմանիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ռումինիայի կատարած ներդրման շնորհիվ:

Երևան, Հայաստան 09/12/2022
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
Երևանում ԵԽ գրասենյակի նորություններ

Մեկնարկել է ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով առցանց դասընթաց Հայաստանի դատավորների և դատախազների համար

18/01/2023 Երևան, ՀՀ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) ատելության խոսքի դեմ պայքարի թեմայով թիվ 15 ընդհանուր քաղաքականության հանձնարարականին (ԸՔՀ) նվիրված առցանց դասընթացը մեկնարկել է Հայաստանում թվով 18 դատավարների և դատախազների համար։ Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի HELP...

Read More

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

19/01/2023 ԵԽ Նախարարների կոմիտե, Ստրասբուրգ

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ օրեցօր ավելի ու ավելի անկայուն դարձող վիճակը՝ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման...

Read More

Աբովյան քրեակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր

21/12/2022 ԵԽ գրասենյակ Երևանում

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ-ի անմիջական ներգրավմամբ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աբովյան քերակատարողական հիմնարկում պիլոտավորվեց թերապևտիկ ծրագիր, որի նպատակն է բարելավել հոգեկան առողջության խնամքը Հայաստանի քրեակատարողական համակարգում։...

Read More

Հավաստագրեր հանձնվեցին «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» դասընթացի մասնակիցներին

20/12/2022 Երևան, Հայաստան

Դեկտեմբերի 15-ին պրոբացիայի ծառայության 16 մասնակիցներ ստացան հավաստագրեր «Կալանքին այլընտրանքային միջոցները Հայաստանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար, որն իրականացվել է իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP)։ Դասընթացի մասնակիցները...

Read More

Կայացել է e-probation հարթակի պաշտոնական բացումը

20/12/2022 Երևան, Հայաստան

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը արդարադատության նախարարի տեղակալի հետ միասին մասնակցել են e-probation հարթակի պաշտոնական բացմանը։ Առցանց համակարգը, որը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ, հնարավորություն կընձեռի պրոբացիայի ծառայողներին հեշտությամբ աշխատել...

Read More

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

14/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 14-ին ԵՄ- Եվրոպայի խորհուրդ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում իրականցվող խտրականության դեմ պայքարի ծրագիրը միացավ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակին` անձի հաշմանդամության և հիվանդության հիմքերով...

Read More

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»․ գրքի հայերեն տարբերակը կօգնի իրավաբաններին իրենց ձայնը լսելի դարձնել փաստարկված ձեւով

14/12/2022 Երևան, Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաջող դատական քննությունը դյուրին չէ և իրավաբաններից պահանջում է ունենալ որոշակի հիմնարար գիտելիքներ դատարան դիմելու առանձնահատկությունների վերաբերյալ: «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն արժեքավոր...

Read More

Էլեկտրոնային բժշկական համակարգի և հեռաբժշկության ծրագիրը գործարկվեց

14/12/2022 Yerevan, Armenia

Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ գործարկեց բանտային առողջապահության համար հեռաբժշկության և էլեկտրոնային բժշկական համակարգի ծրագիրը։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը...

Read More

Եվրոպայի խորհուրդը նշեց Հայաստանում ծրագրի հաջող ավարտը

09/12/2022 Երևան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրոպայի խորհուրդի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի հաջող ավարտը նշվեց փակման միջոցառմամբ, որը համախմբեց Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի...

Read More

Փորձագիտական քննարկում՝ անգործունակության ինստիտուտի վերանայման և անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ

9-10/12/2022 Հանքավան, Հայաստան

2022 թվականի դեկտեմբերի 9-10-ին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչության, ՀՀ արդարադատության նախարարության, խնամակալության և հոգաբարձության մարմինների...

Read More

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ