Back Արևելյան գործընկերության դատական վերապատրաստման հաստատությունները գնահատում են կանանց համար արդարադատության հասանելիության բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը

Արևելյան գործընկերության դատական վերապատրաստման հաստատությունները գնահատում են կանանց համար արդարադատության հասանելիության բարելավման ուղղությամբ արձանագրված առաջընթացը

2025 թվականի հուլիսի 4-ին կայացավ Արևելյան գործընկերության արդարադատության ոլորտի ուսումնական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը՝ նվիրված կանանց արդարադատության մատչելիության առաջխաղացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի ամփոփմանը։

Տեղի ունեցավ նաև «Կանանց արդարադատության մատչելիություն. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ստանդարտների ներդրում» վերտառությամբ  տարածաշրջանային ծրագրի երրորդ ղեկավար խորհրդի նիստը, որն անցկացվեց Ստրասբուրգում և առցանց ձևաչափով։

Մասնակիցները անդրադարձան կանանց արդարադատության մատչելիության թեմայով իրավական ոլորտի մասնագետների մենթորության ծրագրի իրականացմանը, քաղաքացիական հասարակությանը տրամադրվող աջակցությանը, ինչպես նաև ոլորտային ուսումնական հաստատություններում գենդերային բաղադրիչի ներառման ուղղությամբ ռազմավարությունների ներդրմանն ուղղված ջանքերի խթանմանը։

Մասնակիցները ողջունեցին առաջիկայում նախատեսվող աշխատանքները ուղղված կանանց արդարադատության մատչելիության հետ կապված տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության արդարադատության ոլորտի ուսումնական հաստատությունների՝ Ստամբուլի կոնվենցիայի կիրարկման հարցում իրավական ոլորտի մասնագետների կրթության դերին նվիրված կազմակերպվելիք համաժողովին։

«Կանանց արդարադատության մատչելիություն. Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ ստանդարտների ներդրում» տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ՝ համատեղ իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի կողմից։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 4 ՀՈՒԼԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

Հետևեք մեզ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ