Տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի առողջության պաշտպանությանը նվիրված համաժողովը, որի շրջանակներում ներկայացվեց կազմակերպության կողմից առողջապահության ոլորտում կատարվող համապարփակ աշխատանքը։ Ներկայացնելու շատ բան կա։
Առողջության պաշտպանությունը մարդու իրավունք է: Եվրոպայի խորհրդի գործունեությունը այս ոլորտում շատ լայն է՝ սկսած պրակտիկ բուժման գործընթացից արհեստական բանականության էթիկական գործածումից և Եվրոպայում դեղերի որակի ապահովումից մինչև խոսքի ազատության և առողջապահության ոլորտում ապատեղեկատվության միջև սահմանի իրավական սահմանումը:
Եվրոպայի խորհուրդը արձագանքում է մի շարք գործոնների՝ սոցիալական անհավասարության, շրջակա միջավայրի վատթարացման, ժողովրդագրական տեղաշարժերի և համաշխարհային այնպիսի ճգնաժամերի, ինչպիսիք են՝ համավարակներն ու զինված հակամարտությունները, որոնք բացասական ազդեցություն են ունենում առողջապահության, առողջապահության արդյունքների և, որպես հետևանք, մարդու իրավունքների վրա։ Եվրոպայի խորհուրդը համագործակցում է եվրոպական երկրների հետ՝ ապահովելու համար, որ նրանք գործեն տեղական, ազգային և միջազգային մակարդակներում՝ համապատասխան խնդիրները լուծելու համար։
Հիմնական խոսնակներ
Համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նշեց, որ «Առողջության պաշտպանությունը մեր ժողովրդավարության հզորության և համատեղ կիսած արժեքների չափանիշն է»։ Նա հիշեցրեց, որ «Եվրոպայի համար նոր ժողովրդավարական համաձայնագիրը կոչ է՝ ժողովրդավարությունը մարդկանց առօրյա կյանքում շոշափելի դարձնելու համար։ Որպեսզի Եվրոպայում բոլորը կարողանան հավասարապես օգտվել իրավունքներից՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքից»։
Համաժողովին ելույթ ունեցավ նաև Մալթայի առողջապահության և առողջ ծերացման նախարար Ջո Էտյեն Աբելան. «Մալթայի նախագահության առաջնահերթությունները՝ երեխաների պաշտպանությունը, ապատեղեկատվության ու խեղաթյուրված տեղեկատվության դեմ պայքարը, հանրային առողջապահության անհրաժեշտություններն են»։ «Առողջության պաշտպանությունը համատեղ պատասխանատվություն է, որը պահանջում է զգոնություն, նորարարություն և յուրաքանչյուր անհատի իրավունքների և բարեկեցության նկատմամբ կայուն նվիրվածություն», - ասաց նա։
Քաղաքականության մշակողները, իրավաբանները, բուժաշխատողները, քաղաքացիական հասարակության առաջնորդները, ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի (CEB), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական միության ներկայացուցիչները քննարկեցին Եվրոպայում առողջապահության պաշտպանության խթանման մարտահրավերներն ու ռազմավարական մոտեցումները։
Համաժողովը աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայի համար նոր ժողովրդավարական համաձայնագրի տեսլականին՝ կապելով առողջության պաշտպանությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հետ, և ամրապնդում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ նպատակի (առողջություն և բարեկեցություն) նկատմամբ հանձնառությունը։
Առողջությունը ապատեղեկատվության դարաշրջանում
Պարոն Բերսեն նաև վերջերս գրել է «Առողջությունը ապատեղեկատվության դարաշրջանում. Պաշտպանելով ճշմարտությունը՝ պաշտպանելով ժողովրդավարությունը» վերնագրով հոդված, որը հրապարակվել է Բեռլինում հոկտեմբերի 12-14-ին կայացած Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում: Նա նշում է, որ ապատեղեկատվությունը արդեն իսկ խաթարում է մեր վստահությունը առողջապահության նկատմամբ և, հետևաբար, բացասաբար անդրադառնում առողջապահության հասանելիության վրա՝ վնասելով կյանքի որակին, հատկապես արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող համայնքների շրջանում: Պարոն Բերսեն նաև նշում է, որ չնայած արհեստական բանականությունը (ԱԲ) «ունի հսկայական ներուժ ախտորոշման, բուժման և կանխարգելման համար, այն նաև լուրջ էթիկական ռիսկեր է պարունակում՝ սկսած առողջապահական ալգորիթմների երկակիությունից մինչև ԱԲ-ի կողմից ստեղծված առողջապահական ապատեղեկատվության զանգվածային տարածումը, որն անմիջականորեն ազդում է մարդու իրավունքների և արժանապատվության վրա» (վստահությունը վերականգնելու համար՝ այժմ մշակվում է Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիա ապատեղեկատվության և արտաքին ազդեցության վերաբերյալ):
Օվիեդոյի կոնվենցիա
Համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» Օվիեդոյի կոնվենցիան (1997թ.), որն առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որն պաշտպանում է մարդու արժանապատվությունն ու իրավունքները կենսաբանական և բժշկական նվաճումների կիրառման առնչությամբ։
Secretary General Alain Berset’s speech
Address by Hon Jo Etienne Abela, Minister for Health and Active Ageing of Malta
The Council of Europe and health
Conference on the protection of health
Secretary General Alain Berset



