Back Մեզ անհրաժեշտ են երիտասարդ եվրոպացիների գաղափարները, ձայները և էներգիան՝ հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պայքարում հաղթելու համար

Մեզ անհրաժեշտ են երիտասարդ եվրոպացիների գաղափարները, ձայները և էներգիան՝ հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պայքարում հաղթելու համար

Երիտասարդների կարևոր դերակատարումն է երաշխավորել, որ մեր չափանիշները գերակա են երկարաժամկետ հեռանկարում։ Սակայն, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը լսի, կիսվի մտքերով և բաց անի իր դռները երիտասարդների առաջ, նշեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մայիսի 14-ին Ստրասբուրգի Եվրոպայի երիտասարդական կենտրոնում «Վստահություն վաղվա հանդեպ» երիտասարդական միջոցառման իր բացման ելույթում:

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես վստահ եմ եղել, որ անհրաժեշտ է երիտասարդությանը ավելի ներգրավել Եվրոպայի խորհրդի աշխատանքում», - ասել է գլխավոր քարտուղարը։ Նա խոսեց Եվրոպայի խորհրդի գործիքակազմի և կառույցների մասին, որոնք օգնում են երաշխավորել վերը նշածը։ Դրանց թվում են 1972 թվականին ստեղծված Եվրոպայի երիտասարդական կենտրոնը և երիտասարդական հիմնադրամը, երիտասարդության խնդիրների համատեղ կառավարման եզակի համակարգը, ինչպես նաև Երիտասարդության 2030 ռազմավարությունը։

Ֆորումը հատուկ ուշադրություն է դարձնում Ժողովրդավարության վերաբերյալ Ռեյկյավիկի սկզբունքների կիրառմանը։ Գլխավոր քարտուղարը նշեց, որ այս սկզբունքները ծառայում են «եվրոպայում տարբեր երկրներում ժողովրդավարությունը գնահատելու և լուծումներ գտնելու համար»։

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը պարզապես հենց այնպես չեն իրականացվում, մենք պետք է պայքարենք դրանց համար և հաղթենք  նորից ու նորից: Ես կասկած չունեմ, որ միասին մենք կարող ենք հաղթել ավտորիտար ռեժիմների դեմ պայքարում և ապահովել ապագա, որտեղ եվրոպացիները կարող են ապրել ազատ, անվտանգ և արժանապատիվ: Ես հավատում եմ վաղվա օրվան, քանի որ վստահում եմ ձեզ»,- եզրափակեց գլխավոր քարտուղարը:

Միջոցառումը, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը, կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակներում՝ Լիխտենշտեյնի Նախարարների կոմիտեի նախագահության ներքո։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստեր, աշխատանքային խմբեր տարբեր թեմաներով (խաղաղություն և պատերազմ, կլիմայական ճգնաժամ և շրջակա միջավայրի խնդիրներ, հավասարություն և խտրականության դեմ պայքար, սոցիալական և տնտեսական առաջընթաց, ժողովրդավարական մասնակցություն, թվայնացում և արհեստական բանականություն, որակյալ կրթության հասանելիություն, երիտասարդների առողջություն և հոգեկան բարեկեցություն):


 Programme


 Speech by the Secretary General

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 14 մայիսի, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page