Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արդի գլոբալ մարտահրավերները:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ժան-Նոել Բարրոն մտքեր են փոխանակել հիմնականում Արհեստական ինտելեկտի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մասին շրջանակային կոնվենցիայի նախագծի վերջնական ձևակերպման շուրջ՝ Ռեյկյավիկի գագաթնաժողովին հաջորդած աշխատանքներին համահունչ և Վնասների ռեգիստրի կարևորության վերաբերյալ։ Նախարարների կոմիտեի կողմից Կոնվենցիայի ընդունումը ակնկալվում է Կազմակերպության գալիք 75-ամյակի կապակցությամբ:
Հանդիպումից առաջ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարը ստորագրել է 875,000 եվրոյի կամավոր ներդրում, որը տեղի է ունեցել Palais de l’Europe շենքում՝ գլխավոր քարտուղարի ներկայությամբ:
Կամավոր ներդրումը ֆինանսական միջոցներ է հատկացնում հետևյալ ծրագրերի համար.
- «Տոկունություն, վերականգնում և վերակառուցում» Եվրոպայի խորհրդի Ուկրաինայի համար գործողությունների 2023-2026 թթ. ծրագիր
- Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիր
- Եվրոպայի խորհրդի Վրաստանի համար 2024-2026 թթ. գործողությունների ծրագիր
- Եվրոպայի խորհրդի Մոլդովայի Հանրապետության 2021-2024 թթ․ գործողությունների ծրագիրը և դրան հաջորդող Գործողությունների ծրագիր
- Ժողովրդավարության համաշխարհային ֆորում 2024
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հատուկ հաշիվ Բրայթոնի հռչակագրին հետևելու համար
- Եվրոպայում պատմության ուսուցման դիտարան
- Եվրոպայի խորհրդի տեսանելիության բարձրացում (75-ամյակ)
- Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում
- ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքար և իրավունքների խթանում:





