Back Գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Հայաստանում է

Secretary General Marija Pejčinović Burić and Prime Minister Nikol Pashinyan

Secretary General Marija Pejčinović Burić and Prime Minister Nikol Pashinyan

Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Իր հանդիպումների ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարը քննարկել է Ռեյկյավիկի գագաթնաժողովի հետագա ընթացքը և Եվրոպայի խորհրդի իրավական փաստաթղթերին անդամակցելը` ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է Գործողությունների ծրագրի և երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը։ Նա նաև հաստատեց Եվրոպայի խորհրդի Վստահության ամրապնդման միջոցառումների (CBM) փաթեթի իրականացման հնարավորությունը՝ որպես տարածաշրջանում երկխոսության խթանմանը նպաստող գործառնական աջակցություն:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 8 ԱՊՐԻԼԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

 

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ